18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՌԴ-ը պատրաստ է երկխոսության Վրաստանի հետ

Ռուսաստանը պատրաստ է երկխոսության Վրաստանի նոր իշխանությունների հետ:

Այս մասին “Коммерсант”-ին է հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Նա հայտարարել է, որ պատրաստ չէ մեկ սեղանի շուրջ նստել միայն Վրաստանի ներկա նախագահ Միխիել Սաակաշվիլիի հետ, քանի որ “նա պատերազմ է սկսել, հանցագործություն է կատարել”: “Գործող վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն քաղաքական գործիչների այլ սերունդ է: Հետեւենք նրա իրական գործողություններին”,-նշել է Մեդվեդեւը:

“Այնտեղից ազդանշաններ են գալիս` հարաբերությունները բարելավելու ուղղությամբ, իհարկե առայժմ ոչ դիվանագիտական մակարդակի վրա: Հիշեցնեմ, որ դիվանագիտական հարաբերությունները խզել է Վրաստանը, ոչ թե Ռուսաստանը”,-հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ Ռուսաստանը միշտ էլ պատրաստ է եղել երկխոսություն սկսել Վրաստանի նոր իշխանությունների հետ:

Բիձինա Իվանիշվիլին, դեռեւս վարչապետի թեկնածուի կարգավիճակում էր համոզմունք հայտնել, որ “Վրացական երազանք” կուսակցությունը, որի ղեկավարն է ինքը, լիարժեք աշխատելու է Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաեւ հարթելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Մինչ այդ Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց հետո Վրաստանն իր կազմի մեջ կվերադարձնի Աբխազիան եւ Հարավային Օսիան: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ