02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԱԻՆ-ի աշխատողների թիվը նվազել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և նրա ենթակայութամբ գործող  կազմակերպությունների աշխատողների թվաքանակը 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 5334 մարդ, իսկ 2012թ. ութ ամիսների ընթացքում` 5301 մարդ, նախորդ ժամանակաշրջանի համեմատ նվազել է 33 մարդով: Այս մասին այսօր կառավարությունում ասաց ԱԻՆ Արմեն Երիցյանը: Վերջինիս խոսքով՝ սոցիալական վճարների ընդհանուր գումարը 2011թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 252391.9 հազար դրամ, իսկ 2012թ. ութ ամիսների ընթացքում` 266749.0 հազար դրամ` նախորդ ժամանակաշրջանի համեմատ աճելով 14357.1 հազար դրամով: 

Նախարարության և նրա ենթակայութամբ գործող կազմակերպությունների կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը 2012թ. ութ ամիսների ընթացքում կազմել է 179908.0 հազար դրամ: Մինչև 2012թ. վերջ ըստ կանխատեսումների այն կկազմի 157098.2 հազար դրամ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ