16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նորակոչիկի ծնողները վախենում են բարձրաձայնել

Հայաստանում նորակոչիկների ծնողները դեռ դժգոհ են բժշկական հանձնաժողովների աշխատանքից: Henaran.am-ի զրուցակիցը, որը Արարատի մարզից է` դժգոհեց, որ  որդին տառապում է անբուժելի հիվանդությամբ, սակայն նրան բանակ են զորակոչում: Ինչքան էլ զարմանալի է, նա խնդրեց դեռ չհրապարակել իր կամ որդու անունը:

“Կարողա գործին չօգնի գրելդ, տղաս էլ գնա բանակ, սկսեն նեղելը, դրա համար եմ ասում”,-ասաց մայրը` ավելացնելով, որ պատրաստավում է  դիմել Պաշտպանության նախարարին: Նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց, որ գուցե լինեն հիվանդ նորակոչիկներ, որոնք բանակ զորակաչվեն:

Սա, ըստ մամուլի խոսնակի, օրենքի անկատարությունն է: “Կարող է տվյալ պահին բուժում է ստանում, կամ վիրահատվել է, նման դեպքերում օրենքը հստակեցում չի տալիս”,-ասաց խոսնակը: Նա նման խնդիրներ ունեցող ծնողներին  եւ նորակոչիկներին խորհուրդ տվեց դիմել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդին:

“Խորհուրդը շտապ կքննարկի դիմումն ու կներկայացնի նախարարին”,-ասաց Հովհաննիսյանը: Վերջինիս հավաստմամբ, իսկապես հիվանդություն ունեցող  ոչ մի երիտասարդ բանակ չի զորակոչվի: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ