06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արխիվ

Հայաստան. չհամընկնող 8 փաստ Գյումրիի սպանությունների մասին. EurasiaNet

Հայաստանի հյուսիսային Գյումրի քաղաքում ընտանիքի սպանությունից երկու շաբաթ անց ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, որոնք մտահոգություն են առաջացնում սպանությունների համար մեղադրվող ռուսական բանակի զինծառայող, 18-ամյա Վալերի Պերմյակովի գործողությունների և դրդապատճառների վերաբերյալ, գրում է interpress.am-ը` EurasiaNet-ին հղումով: Որոշ պատասխաններ թվում են պարզ, մինչդեռ մյուսները, որոնք գործին զգայունություն են տալիս, հնարավոր է երբեք չբացահայտվեն Հայաստանի և […]

Էրդողանը բացեիբաց անմիջական ճնշում է գործադրում ԶԼՄ-ների ղեկավարների վրա

Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում` խոսքի ազատության մասին` Թուրքիայում և Ադրբեջանում: Խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնաքարն է, ինչպես նաև փորձնաքարը բոլոր իրավունքների, որոնց պաշտպանությանն է ուղղված Եվրոպայի խորհրդի գործունեությունը: Ցանկացած երկրի համար ցուցանիշ են հանդիսանում տվյալ երկրում խոսքի, զանգվածային լրատվության միջոցների ազատության և ժողովրդավարության, օրենքի իշխանության և կառավարման միջև ուղիղ կապը և հարաբերակցությունը: Այս տեսակյունից ելնելով` բավականին […]

ՓՄՁ ներկայացուցիչները հասան Բաղրամյան 26. նրանք ժամանակ տվեցին իշխանությանը /ֆոտո, վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՛՛Շրջանառության հարկի՛՛ վերաբերյալ օրենքում կատարված փոփոխությունների դեմ պայքարող ՓՄՁ ներկայացուցիչները քիչ առաջ կառավարության շենքի մոտից շավեցին դեպի նախագահական նստավայր: Չնբայած ոստիկանները փորձում էին փակել նրանց ճանապարհը, արգելել տեղաշարժը՝ պատճառաբանելով, որ խախտում են երթևեկության կանոնները, առաջացնում են խցանումներ, ամեն դեպքում բողոքավորները հասան Բաղրամյան 26: Նախագահական նստավայրի դիմացի հատվածում կազմակերպիչները հորդորեցին ակցիայի մասնակիցներին […]

Մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստը հրավիրված է ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 29-ին հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նախորդ տարում հայ-չեխական միջխորհրդարանական կապերն ունեցել են զարգացման արդյունավետ ընթացք, ինչին նպաստել են երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը: Պարոն Շարմազանովը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում […]

Բնական է, որ մենք չէինք կարող կողմ լինել Ռուսաստանին ձայնից զրկելու որոշմանը. Հ. Նաղդալյան

Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում  որոշում է կայացվել մինչև ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնից զրկելու որոշումը, որը կայացվել էր դեռևս 2014 թվականին՝ Ղրիմի բռնակցումից հետո: Մեր պատվիրակությունից նիստին մասնակցել են՝ Հերմինե Նաղդալյանը , Մհեր Շահգելդյանը , և Նաիրա Կարապետյանը: Մեր պատվիրակության դիրքորոշման շուրջ զրուցեցինք պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով […]

Ըստ Մահչուփյանի` հայերի եւ թուրքերի միջեւ ոչ թե թշնամանք, այլ շփման կարոտ կա

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը Իրաքի Էրբիլ քաղաքում, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին և հայ-թուրքական հարաբերություններին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ թուրքական “Հյուրրիյեթ” թերթի ինտերնետային կայքի` Մահչուփյանը մասնավորապես նշել է, որ հայ և թուրք ժողովուրդները, որոնք թե մշակութային, թե կենցաղային առումով շատ ընդհանրություններ ունեն, իրականում հակված են […]

Էդուարդ Պոլատովը բաց նամակ է հղելու Էրդողանին /վիդեո/

Արցախի եւ Հայաստանի հույների ՛՛Պատրիդա՛՛ կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովն այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ ահնդիպման ժամանակ ողջունեց Շարմազանովի ու ԱԺ մյուս պատգամավորների նախաձեռնությունը՝ նախապատրաստել հայտարարության նախագիծ Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանության դատապարտման ուղղությամբ: Նա այս որոշումը անվանեց խելամիտ, նշեց, որ  այս հայտարարության ընդունումից հետո նման հայտարարություններ հավանաբար կմշակեն ԼՂՀ-ը, Արևմտյան Հայաստանը: Ինչ վերաբերում է […]

Պրիչոմ ստե ռուսը. Վարդան Այվազյանը՝ Հրանտ Բագրատյանին

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հեղինակած ՛՛Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին՛՛ ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:Բագրատյանն առաջարկում է փոփոխություն կատարել հոդված 5.1. և 5.2.-ում, որոնց համաձայն Հանրային ծառայությունների (էլեկտրաեներգիաի, գազի, ջրի մատակարարման, աղբահանության և պարտադիր նորմերին ուղղված վճարները) վճարումները ս. թ. հունիսի 1-ից կատարվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ