Գազազած ամբոխը ներխուժել է գաղութ եւ պատժել հանցագործին
Հնդկաստանում մի քանի տասնյակ մարդիկ հարձակվել են քրեակատարողական հիմնարկի վրա եւ հանելով ենթադրյալ հանցագործին` ծեծելով սպանել նրան: Սպանվածը մեղադրվում էր երիտասարդ աղջկա բռնաբարության մեջ, հայտնում է РИА Новости-ն: Միջադեպին անմիջապես միջամտել է ոստիկանությունը, սակայն նրանք չեն կարողացել կանգնեցնել բարկացած մարդկանց, վերջիննները ոստիկանական մի քանի մեքենաներ են շրջել:





































