09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Հանրապետականի ու նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ԵՄ պետությունները վավերացրել են CEPA-ն․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նույնիսկ Փաշինյանն է հրապարակային ընդունել, որ Սերժ Սարգսյանի բանակցած Կազանի փաստաթուղթը լավագույնն է եղել։

Քանի որ ռեժիմը համառորեն հրաժարվում է հրապարակային ընդունել, որ Արցախի հարցում իրենք ժառանգվել են հայանպաստ փաստաթուղթ, փաստերով խոսեմ։

Սերժ Սարգսյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (նախևառաջ ՌԴ-ի) ջանքերի շնորհիվ 2008 սեպտեմբերին Ադրբեջանը ստորագրեց Մայնդորֆի հռչակագիրը, որի արդյունքում Մադրիդյան սկզբունքները` այդ թվում ազգերի ինքնորոշման իրավունքը, ընդունեց որպես բանակցային հիմք։

2009-2013թթ. ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել, որտեղ պարտադիր էր համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։

2011-ի Կազանի հայտարարությունից հրաժարվել է Ալիևը, քանի որ այն հայանպաստ էր։

2016-ի ապրիլին Երևանում ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը փաստեց, որ Կազանից հրաժարվել է ոչ թե Հայաստանը, այլ՝ Ադրբեջանը։

Տարիներ առաջ նույնիսկ Փաշինյանն է ընդունել, որ Կազանից լավ բանակցային փաստաթուղթ չի եղել։

Սերժ Սարգսյանի ջանքերով 2016-ին ընդունվել են Ժնևի, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները, որոնք «դամոկլյան սուր» էին Ադրբեջանի հնարավոր ռազմական էսկալացիայի վրա։

Հանրապետականի ու նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ԵՄ պետությունները վավերացրել են CEPA-ն, որի համաձայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը օրենքով ճանաչված է ԵՄ բոլոր երկրների կողմից։

Իսկ ի՞նչ է արել այսօրվա վարչակարգը։

2019-ին հրաժարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կառուցողական առաջարկներից։

2022-ի հոկտեմբերի 6-ի ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս, որից հետո Արցախը հայաթափվեց»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ