31 Հունվարի, Saturday, 2026
KFC

«Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ոգեւորության ավյունը մշտապես լինեն ձեզ հետ»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: 

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է. 

«Հարգելի թատերական գործիչներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ: 

Ձեր աշխատանքով եւ արվեստով դուք անտեսանելի եք դարձնում իրական եւ բեմական աշխարհի սահմանագիծը՝ հանդիսատեսին տեղափոխելով մի տարածք, որտեղ կյանքն այնպիսին է, ինչպիսին կա, ինչպիսին ցանկալի է, որ լինի, ինչպիսին պետք չէ, որ լինի: 

Հայկական թատերարվեստի՝ աշխարհում հնագույններից մեկի հիմնավոր ավանդույթները զարգացնելով՝ դուք արժանապատվորեն շարունակում եք իսկական արվեստագետին վայել գործունեություն ծավալել ի հեճուկս ժամանակի մարտահրավերների՝ հարստացնելով մշակույթը, տարաժամանակյա չընդհատվող երկխոսության մեջ լինելով դահլիճում ներկա հանդիսատեսի եւ, միաժամանակ, երկրի քաղաքացու հետ: 

Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ոգեւորության ավյունը մշտապես լինեն ձեզ հետ՝  մղելով բեմական նոր նվաճումների եւ բերելով նոր հաջողություններ: Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ