Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում Հայաստանը հաղթած պետություն էր. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուղիղ 10 տարի առաջ՝ 2016-ի հոկտեմբերի 7-ին, Իլհամ Ալիևը հայտարարեց, որ փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Սա էր Սերժ Սարգսյանի արտաքին ու անվտանգային քաղաքականության արդյունքներից մեկը։
Ու Ալիևի այս հայտարարությունն արվեց Ապրիլյան պատերազմից ամիսներ անց։
Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարն էր հրապարակային փաստում իր վրա առկա միջազգային հանրության ճնշման մասին, իսկ Փաշինյանի օրոք Ալիևն է վերջինիս ստիպում ոչ միայն ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, այլ նաև պահանջում է հրաժարվել ՀՀ Անկախության հռչակագրից։
Ու այսքանից հետո դեռ կան «մոլորյալներ», ովքեր փորձում են ասել՝ «ո’չ նախկինում էր լավ ու ո’չ էլ հիմա»։
Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում Հայաստանը հաղթած պետություն էր, իսկ Փաշինյանի ժամանակ՝ դժբախտաբար պարտված»։











































