40-օրյա «կինոմատյան»` Գորկի թատրոնում
Բեռլին, 8 մարտի: Մարտի 7-ին Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված 40-օրյա միջոցառումների շարքը: Ֆրեդ Քելեմանի ղեկավարությամբ ցուցադրվող ՙՊաղատանք. Հիշողության կինոմատյան՚ ֆիլմաշարը նպատակ ունի ոգեկոչելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այս կապակցությամբ մինչեւ ապրիլի 25-ը թատրոնում կցուցադրվեն հայկական ֆիլմեր, կբեմադրվեն ներկայացումներ, կներկայացվեն համապատասխան թեմատիկ ցուցահանդեսներ: Բացման արարողությունը, որն անցավ լեփ-լեցուն դահլիճի ուղեկցությամբ, […]





































