11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Իրենք հաճախորդներ չեն»

«Հարաբերությունները աշխատանքային են: Խնդիրները անցել են աշխատանքային դաշտ: «Ժառանգությունն» այն յուրահատուկ կուսակցություններից է, որտեղ կա ժողովրդավարություն, և այստեղ որոշումները կայացվում են թիմային»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով ԵՄ զեկույցին՝ Պողոսյանը նշեց, որ ցանկացած բարեփոխում բոլորիս համար է` ոչ թե իր կամ Սերժ Սարգսյանի:

«Եթե մենք՝ որպես բնակչություն, ներգրավված չլինենք, որևէ  բարեփոխում տեղի չի ունենա»,- ասաց նա և հավելեց, որ ինքն առիթ ունեցել է անդրադառնալու քննարկումներին, «Ժառանգության» մասնակցության հարցին և Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը և երբևէ  չի համաձայնի այն տեսակետի հետ, որ իրենք հաճախորդներ են, և պետք է հարգել այն որոշումը, որ կայացրել է կուսակցությունը:

Լրագրողի դիտարկմանը, թե որքանով է տրամաբանական, որ ասվում է՝ նախագահը լեգիտիմ չէ, բայց  Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը մասնակցում են նրա հետ քննարկումներին,  Թևան Պողոսյանը պատասխանեց օրինակով. «Օրինակ՝ տեռորիստները ինքնաթիռ են գրավել, այս դեպքում պետք է ասել, որ տեռորիստների հետ քննարկման չենք գնում, քանի որ դրանք տեռորի՞ստ են»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ