18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Քեթրին Գրուպ» ընկերությունից արձագանքում են Փաշինյանին

Ներկայացնում ենք «Քեթրին Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանի հայտարարությունը

 

Հաշվի առնելով մամուլում վերջին երկու օրվա ընթացքում տեղ գտած հրապարակումները՝ հարկ եմ համարում հստակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վաճառվող բանանի գնի վերաբերյալ։

Նախ, այն սպառողները, ովքեր գնումներ են կատարում ՀՀ վաճառակետերից նկատած կլինեն, որ 1 կգ բանանի գինը տատանվում է 880-980 ՀՀ դրամի սահմաններում, մասնավորապես՝   «Երևան-Սիթի», «Քարֆուր», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետներում,  «Նուռ» խանութների ցանցում և այլն։

Բացի այդ, ԶԼՄ-ները բազմիցս ուսումնասիրել են շուկայում առկա իրավիճակը և փաստել, որ ներկրվող մրգերից բանանը միշտ ամենամատչելին է եղել, և նույնիսկ ծիրանի` ռեկորդային 1500-2000 ՀՀ դրամ գնի պարագայում բանանի գինը մնացել է կայուն՝ 700-800 ՀՀ դրամի սահմաններում։

Ինչ վերաբերում է հնչեցված 1300 ՀՀ դրամ արժեքին, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ  բանանը այդ գնով վաճառվում է Ադրբեջանում, իսկ Վրաստանում՝ 950-1270 դրամ,Ռուսաստանում՝ 900-1200 դրամ: Եվրոպական երկրներում գինը տատանվում է 1200-1750 դրամի սահմաններում:

Անհրաժեշության դեպքում «ՔեթրինԳրուպ» ընկերությունն իր  պատրաստակամությունն  է  հայտնում տրամադրել   համապատասխան տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր Ազգային ժողովում անդրադարձել այս խնդրին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ