31 Հունվարի, Saturday, 2026
KFC

«Ես այդպիսի ուժի հետ ոչ հանրահավաքի կնստեմ ու ոչ էլ սեղանի շուրջ»

«Մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք քաղաքական պայքարը կապելու ապրիլի 24-ի հետ: Սա լավ հնարավորություն է, որ ուրախացնենք մեր թշնամիներին ու մեր չուզողներին: Ինչպե՞ս կարելի է կապել ինչ-որ քաղաքական պայքար ապրիլի 24-ի հետ, սա նշանակում է հարամել այն բոլոր միջոցառումները, որին մեր ժողովուրդը իրավացիորեն սպասում է»,-այսօր լրագրողների հետ ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով` այն մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ չի կարելի պառակտել մի բան, որը մեր սրբության սրբոցն է, ուրանում են այն քաղաքական պայքարը, որը մեր սրբությունը պահելու համար չէ:

«Կոչ եմ անում մեր այդ հայրենակիցներին, զերծ մնալ այսպիսի գաղափարներից: Ես հարգում եմ բոլորի քաղաքական դիրքորոշումները, բայց ամեն բան իր տեղն ու իր ժամանակն ունի»,-նշեց Ռուստամյանը և հավելեց. «Ես այդպիսի ուժի հետ ոչ հանրահավաքի կնստեմ ու ոչ էլ սեղանի շուրջ»:

Ռուստամյանի դիտարկմամբ՝ Սեֆիլյանը վտանգավոր գաղափարներ է կշռադատում: «Իշխանությունները պետք է կանխարգելեն նման մոտեցումները: Անգամ քրեական օրենսգրքում կա կանխարգելման մասին: Ծայրահեղ անհրաժեշտությունից բխած գործողությունները արդարացվում են»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ