10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նայեցի Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Ալմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ։

Թե բա՝ Ալմաթիի հռչակագիրը մոռացության էր մատնված տասնամյակներ շարունակ, ու 2022-ի հոկտեմբերի 6-ին փաստորեն վերագտան։

Մեռանք նշելով, որ ՀՀ-ն Ալմաթիի հռչակագիրն ընդունել է, կարելի է ասել, վերապահումով ու իր մեկնաբանություններով։

Հազար ենք ասել, որ Ալմաթիի հռչակագրի ընդունման պահին՝ 1991-ի դեկտեմբերի 21-ի դրությամբ, Արցախն արդեն հռչակել էր իր անկախությունը (1991-ի սեպտեմբերի 2) և իրականացրել անկախության հանրաքվե (1991-ի դեկտեմբերի 10):

Բայց միայն սա չէր խնդրահարույց նրա ելույթում։

Երբ Փաշինյանը խոսում էր Ալմաթիի հռչակագրի դարակազմիկ սկզբունքներից 7 մատնանշում ԱՊՀ պետությունների սահմանների անխախտելիության մասին, չէ՞ր մտաբերում, որ առնվազն այդ սեղանի շուրջ կա պետության ղեկավար, ում համար ազգերի ինքնորոշման իրավունքն է կիրառելի՝ նվազագույնը Ղրիմի ու Դոնբասի պահով, այլ ոչ Ալմաթիի հռչակագիրը։

Իսկ տասնամյակներ շարունակ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բանակցային սկզբունքներից է եղել ինքնորոշման իրավունքը։

Ու փոխարեն օգտվեր ազգերի ինքնորոշման սկզբունքի կիրառելիությունից՝ հրաժարվեց Արցախի ինքնորոշման իրավունքից ու ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ