26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետն ընդունել է Արմեն Աշոտյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է նախարարի պարբերական դարձած այցերը՝ գոհունակություն հայտնելով համագործակցության մակարդակից: Ա. Հարությունյանը ներկայացրել է իր դիտարկումները միջհամալսարանական համագործակցության, կիրառական գիտությունների խթանման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ՝ համոզմունք հայտնելով, որ նախանշվող ծրագրերը կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ կապահովեն:

Ա. Աշոտյանը համառոտ անդրադարձել է նախարարությունների փոխհամագործակցության վերջին արդյունքներին, ինչպես նաև ներկայացրել առաջիկա ծրագրերի որոշ մանրամասներ: Նա հավաստիացրել է, որ ՀՀ ԿԳՆ-ը շարունակելու է աջակցել Արցախի դպրոցներին՝ նյութատեխնիկական վերազինման հարցերում: Կողմերը մտքեր են փոխանակել կրթության և գիտության ոլորտներում համատեղ իրականացվող այլ ծրագրերի շուրջ ևս՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով դրանց հետագա զարգացման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը և պաշտոնատար այլ անձինք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ