07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Օրենքը թակարդ է՝ մեջը դրած պանրով /վիդե/

“Շրջանառության հարկի մասին” օրենքը, ըստ որի` ՓՄՁ-ները պետք է աշխատեն 1 տոկոս հարկով, բայց ամբողջական փաստաթղթաշրջանառությամբ, շարունակում է Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար անլուծելի խնդիր մնալ եւ սահմանված 1 տոկոսն իրականում թակարդ է: Մամուլի ասուլիսում նման տեսակետ ասաց  ՓՄՁ ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը: Ըստ նրա կառավարության դիմաց բողոքողներն ոչ թե 500, այլ 5 հազար հոգի են: […]

«The New York Times»-ը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պատասխանը Ադրբեջանի դեսպանի նամակին

Հունվարի 29-ին ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի պատասխանը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի նամակին։ Իր նամակում ԼՂՀ ներկայացուցիչը նշում է, որ Ադրբեջանի դեսպանը, թվում է թե, կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավն իր երկրում։ Փոխարենը նա առաջարկում է ուշադրությունը […]

Սերը սահմաններ չի ճանաչում. Արմուշ /վիդեո/

Հայ հայտնի մարզիկները, քաղաքական գործիչները, շոու բիզնեսի ներկայացուցիչներն արդեն սկսել են շնորհավորել Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, որն այս տարի նշվում է հունվարի 31-ին: Ներկայացնում ենք կատակերգու, ՛՛Վիտամին՛՛ ակումբից Արմուշի շնորհավորանքը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է հավասարակշռություն հաստատի խոսքի ազատության և ատելության խոսքի միջև

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), միջամտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ներկայացված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին, կոչ է անում հավասարակշռություն հաստատել խոսքի ազատության և ատելության խոսքի միջև: Փարիզ-Ստրասբուրգ, հունվարի 28-ը, 2015թ.: Այն պարագայում, երբ միջազգային համատեքստում խոսքի ազատությունը զգալիորեն վտանգի է ենթարկվում, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խոսքի ազատության և ատելության […]

՛՛ System of a down’’-ին Երեւանում ո՞վ կհասկանա /վիդեո/

Երաժիշտ Վահան Արծրունին կարևորում է Եղեռնի 100 ամյակի միջոցառումների մեջ պահանջատիրական շեշտադրումներ մտցնելու տարրը: Արծրունու բնորոշմամբ այս աշխատանքը հարկավոր էր սկսել վաղուց, գոնե մեկ կամ երկու տարի առաջ. “Որոշ ոլորտներում մենք արդեն ուշացել ենք”,-երաժիշտը մատնանշում է կինեմատոգրաֆիան: ՛՛Ինչքան գիտեմ միակ ծրագրավորված միջոցառումը  ՛՛ System of a down’’ խմբի համերգն է՝ Երևանում: Այսինքն` դա իրենց պատկերացմամբ […]

Սիդնեյի սրճարանի պատանդներից մեկը ոստիկանական գնդակից էր զոհվել

Երեք երեխայի մայր Կատրինա Դոուսոնը մահացել էր Սիդնեյի Lindt սրճարանի ազատման գործողությունների ժամանակ: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին “շեյխ Հարոն” մականունով մի տղամարդ պատանդ էր վերցրել սրճարանի հաճախորդներին ու անձնակազմին` 15 հոգու: Ոստիկանները գրոհով ազատել էին սրճարանը, սակայն պատանդներից երկուսը մահացել էին: Այժմ պարզվել է, Կատրինա Դոուսոնը մահացել է ոստիկանական գնդակից, այն դիպել է խոշոր […]

Վարդան Պետրոսյանը դատապարտվեց. նա ապրիլին ազա՞տ կարձակվի /վիդեո/

Դերասան Վարդան Պետրոսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվեց  ազատազրկման  5 տարվա ազատազրկման, 3 տարի զրկելով մեքենա վարելու իրավունքից: Պետրոսյանը այսօր կրում էր եռագույն շարֆով էր, որը նրան նվիրեց “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան […]

Փարիզում Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ մեկնարկեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը

Հունվարի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա հանդիսավոր ընթրիքը, որն առաջին անգամ անցկացվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: Նախագահին ուղեկցում էին Ֆրանսիայի կառավարության անդամներ` Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը և Նախկին ռազմիկների և հիշատակի պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Հրավիրյալների շարքում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Շվեյցարիայում ՀՀ […]

Զապն ազատ է արձակվել

”Նուբարաշեն” ՔԿՀ-ից ազատ է արձակվել ”օրենքով գող” Անդրանիկ Սողոյանը /Զապ/: Henaran.am-ի հետ զրույցում ՔԿՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ նա  ազատ է արձակվել  ՔԿՀ-ի պետի որոշման համաձայն: Հիշեցնենք, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ ”Զապ’/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և […]

Մեծ ցնցում չի եղել, որ նորից անհանգստանանք. տնտեսագետ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խորշուդյանը կարծում է, դեկտեմբերին Հայաստանում եղած տնտեսական ճգնաժամն ավելի շատ խուժապի ու վարքագծի հետևանք էր, քան թե դոլարի արժևորման: ՛՛Մեծ ցնցում չի եղել, որ նորից անհանգստանանք, բայց ցնցումները կտրուկ են եղել, դրա համար էլ մարդիկ անորոշության մեջ են: Փոխարենը ռուսական ռուբլին 34 տոկոս արժեզրկվեց Հայաստանում դրամի համեմատ: Այ այստեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ