08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՂՀ-ն ներգրաված չպետք է լինի ներհայաստանյան հարցերում.Թևան Պողոսյան

«Նախախորհրդարանի առաջարկած ծրագրում քաղաքական օրակարգ չեմ տեսնում: Իմ կարծիքով՝ այն, ինչ առաջ է տանում «Դաշնակցությունը», «Ժառանգությունը», ինչպես նաև Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացաիական պայմանագրով», ունի քաղաքական օրակարգ: Ցանկացած միավոր, որը առաջարկում է գործողություններ, որը լցված է անորոշությամբ, կարծում եմ, պետք է դնել հասարակական զանգվածների քննարկմանը»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը կմիանա Ժիրայր Սեֆիլյանի հայտարարած շուրջօրյա նստացույցերին, Պողոսյանը նկատեց, որ այդ հարցին կարող են պատասխանել միայն կուսակցության կենտրոնական գրասենյակից:

«Նախախորհրդարանի կոչերին նայելով՝ կարծում եմ ապրիլի 24-ը հատուկ օր է մեզ համար, և այդ օրվա հետ կապված ցանկացած առաջարկ չեմ ընդունում»,-ասաց պատգամավորը և հավելեց, որ հարցը կարելի է նստել ու քննարկել միայն երկու նախապայմանների գոյության դեպքում, եթե ապրիլի 24-ից հետո արվեն նպատակային գործողություններ և երկրորդ. «ԼՂՀ-ն երբեք ներգրավված չի լինելու ներհայաստանյան հարցերի քննարկմանը: Եթե դրա մեջ տեսնեմ միտք և քաղաքական օրակարգ, ապա պատրաստ եմ գնալ քննարկման, բայց այս պահին այդ հիմնավորումները չեմ տեսնում»,-հավելեց Թևան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ