31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԴՄ-ների շահագործման նոր կարգ

ՀՀ կառավարության նիստի հաստատման է դրված Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին նախագիծը: Ըստ որի նախատեսվում է.

1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայն հետևյալ հավելվածի` Կանոններ. հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման վերաբերյալ:

2. Սահմանել, որ  որոշման 1-ին կետով հաստատվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները չեն կիրառվում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի համաձայն 2013 թվականի հուլիսի 1-ից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների նկատմամբ (նշյալ կետում ասվում է` ապահովել ցանցային կապի միջոցներով յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով (այդ թվում` արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներով, համակարգչային սարքավորումներով) օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին:):

3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և գործում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը: Որոշման գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ