17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր չափը իմացեք և պահպանեք, այլապես…Արտակ Շաբոյան

ԱԺ-ում ՏՄՊՊՀ-ի ընթացիկ տարվա գործունեության վերաբերյալ ամփոփիչ ելույթում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը զրպարտություն անվանեց ընդդիմախոսների ելույթները, որոնք նրան մեղադրում էին անգործության մեջ: «Կոչ եմ անում ձեր չափը իմացեք և պահպանեք, այլապես իմ պահվածքը կլինի ոչ ադեկվատ»,-զգուշացրեց Շաբոյանը: Նա բազմիցս առաջարկներ է ներկայացրել և ասել՝ եկեք, համատեղ քննարկենք:

«Եթե մտահոգված եք մրցակցային իրավիճակի խնդիրների վերաբերյալ, ապա առաջարկներ ներկայացրեք, այլ ոչ թե տարին մեկ անգամ երբ ինձ տեսնում եք, դահլիճում պոպուլիզմին զոհ գնալով՝ անհիմն հայտարություններ անեք»,-ասաց նա: Այդուհանդերձ Շաբոյանն անցավ բովանդակային քննարկումներին և նշեց, որ հիմնական հարցերը վերաբերում էին նրան, որ կան որոշ ապրանքների ոլորտներում գերիշող դիրք զբաղեցնող ընկերություններ:

«Բայց համաձայն մեր օրենսդրության՝ ՏՄՊՊՀ-ն խոշոր ընկերությունների դեմ չի պայքարում, այլ պայքարում է նրանց չարաշահումների դեմ»,-ասաց նա և հավելեց, թե որոշ ոլորտներում խոշոր ընկերությունների առկայությունը օբյկտիվ բնույթ է կրում և պայմանավորված է սուբյեկտիվ պատճառներով: «Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այո, որոշ խոշոր ընկերություններ ունեն բավական առավելություններ, և ինքնարժեքը խոշոր ընկերություններում ցածր է:

Բայց իրավիճակի վերաբերյալ ուզում եմ կրկնել, որ այո խնդիրներ կան, բայց հանձնաժողովը պատասխանատու է այն հարցերում, որոնք գտնվում են իր իրավասության շրջանակներում»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ