24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի քո պարտադիր կրթության վրա»

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ողջունում է Կառավարության կողմից ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, սակայն համոզված է, որ այն չի կարող հաջողության հասնել: «Գսղափարը լավն է, իրականացնելն այսօրվա վիճակով անհնար է, ավագ դպրոցի ներդնումը շատ լավ գաղափար է, բայց երբ պատրաստ չես ներդնել, դա վնաս է բերում, ոչ թե օգուտ»,-ԱԺ-ում իր ելույթում ասաց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ մի քանի ամիսռ առաջ այս փաստաթուղթն այլ տեսք ուներ, սակայն հիմա բերվել է ուրիշ փաստաթուղթ. «Թեպետ հիմա էլ նույն խնդիրները մնացել են օդից կախված»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ֆիզիկական ու տեխնիկական իրականացման հնարավորություն չկա. «350 դպրոց ունենք, որտեղ 12-ից ավելի աշակերտ չկա, էդ ո՞նց եք 12-ամյա կրթությունը սարքում պարտադիր, 109 ավագ դպրոցներից միայն 9-ն է գյուղական համայնքներում, ինչպե՞ե եք դա իրականացնելու. սիրուն գաղափարը կարելի է տալ ջարդուփշուր անել, երբ դասագրքային ռեսուրսով այդ խնդիրը դեռ պատրաստ չէ, ինձնից ազատական չլինեք, բայց հանրակրթությանը պետք է զգույշ մոտենալ»,-ասաց նա:

Արամ Մանուկյանը շեշտեց, որ 19 տարեկան քաղաքացին լիարժեք քաղաքացի է, որին հնարավոր չէ պարտադրել. «Սոցիալական ծանր վիճակում գտնվող երկրում 19 տարեկան քաղաքացին ուզում է աշխատել ու թքած ունի քո պարտադիր կրթության վրա, սա դառնալու է կոռուպցիայի, ավելորդ վարչարարության միջոց, որ պարտադրեն, խեղճացնեն քաղաքացուն, չի կարելի 19 տարեկան քաղաքացուն պարտադրել, դուք կասեք կրթության իրավունքը գերակա է, բայց ապահովեք, ոչ թե պարտադրեք. դուք ծրագրի մասին պետք է խոսեք, պետությունը պետք է երաշխավորի ծրագիր, որն ապահովի կրթության իրացումը»,-ասաց Մանուկյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ