17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տնտեսության աշխուժացման համար անհրաժեշտ է համալիր լուծումներ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տնտեսության աշխուժացմանը, արտահանման խթանմանը, նոր ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, մրցունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ցանկացած ոլորտում ջանքերի գերլարումով հնարավոր է ինչ որ զարգացում ունենալ առանձին ոլորտների մակարդակով, սակայն հետագայում դրա զարգացումը կապվելու է տնտեսության մյուս ճյուղերով, որը նորից բերելու է հետընթացի: ՀՀ տնտեսությունը չի գտնվում այն մակարդակում, որ հնարավոր լինի կոսմետիկ փոփոխություններով ինչ որ տնտեսական արդյունք ապահովել, և այս տեսանկյունից ՀՀ անհրաժեշտ է արմատական փոփոխություններ` տնտեսություն կառուցվածքը ամբողջությամբ վերափոխելու միջոցով:

Այս տարի ՀՀ տնտեսության համար ամենամեծ սպառնալիքը լինելու է արտարժույթի անբավարարվածությունը, որը հաղթահարելու համար առաջին հերթին պետք է ավելացնել արտահանման ծավալները, գոնե 30%-ով, սակայն առաջին երկու ամսվա վիճակագարական տվյալները հակառակն են ցույց տալիս: Արտահանման խթանման համար առաջին հերթին անհրաժեշտ է փոխել դրամավարկային քաղաքականությունը:

Վարչապետի նշած մյուս բոլոր կարևոր խնդիրների համար անհրաժեշտ է բարձրացնել երկրի գրավչությունը, որը հնարավոր կդառնա միայն միջազգային վարկանիշային գործակալությունների մատնանշած խնդիրները վերացնելուց հետո` մասնավորապես բարձրացվի սեփականության իրավունքի պաշտպանության ինստիտուտը, պարզեցվի հարկային համակարգը, գործունեության ընթացքում առաջացող տարբեր տեսակի խնդիրների լուծումը իջեցվի պետական մարմինների ավելի ստորին օղակներ և այլ իրատեսական քայլեր: Միայն խնդիրների համալիր լուծման դեպքում հնարավոր կլինի մեծացնել երկրի գրավչությունը` օտարերկրյա և ներքին ներդրումների ներգրավման համար:

Այս բոլոր քայլերը իրականացումը իհարկե մեծ ջանքեր է պահանջում և իշխանությունների կողմից և ժողովրդի կողմից` ժողովուրդը պետք է պատրաստ լինի 2-3 տարվա կտրվաքով սպասվող դժվարություններին: Վերը թվարկած խնդիրների լուծումից հետո միայն տնտեսությունը կսկսի աշխուժանալ, զարկ կտրվի շինարարությանը, արտադրության և այլն, որից հետո միայն կբարձրան բնակչության կենսամակարդակը:

Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մակրոիրավիճակին և ՀՀ կողմից համապատասխան քայլերին: Սա շատ կարևոր է քանի որ ՀՀ տնտեսությունը փոքր է և էկզոգեն բացասական ազդեցությունները շատ մեծ վնասներ են հասցնում երկրի տնտեսությանը: Տարածաշրջանային իրավիճակի վերլուծությունը թույլ կտա ՀՀ համապատասխան քայլեր ձեռնարկել և բացասական ցուցանիշները ամբողջովին չբարդել էկզոգեն գործոնների վրա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ