24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 8, 2023

«Անհնար է սատարել մեկին ,ով բանակցային բովանդակությունն իմանում է Ալիեւից՝ անվանելով նրան կառուցողական». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Անհնար է սատարել մեկին ,ով բանակցային բովանդակությունն իմանում է Ալիեւից՝ անվանելով նրան կառուցողական։ Ասում են, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցություններ վարելու ընթացքում, ինչու՞ Սերժ Սարգսյանը չկանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին։ Դրանով իրենց արեւին փորձում են թակարդը գցել Սերժ Սարգսյանի թիմին։ Էդ հարց տվողներին մի հարց […]

ԵՄ-ն երբեք չի ցանկացել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել․ Տոյվո Կլաար

Եվրամիությունը երբեք նպատակ չի ունեցել հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացում մրցակցության մեջ մտնել։ Ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում այս մասին ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Մեզ համար երբեք չի եղել «բրյուսելյան գործընթաց ընդդեմ այլ գործընթացի» նպատակ։ Եվ մեր դիրքորոշումն այս առումով միշտ եղել է այն, որ ով էլ լինի արտաքին դերակատարը, եթե […]

«Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի պետնախարարը խմբագրել է Արցախի հարցի վերաբերյալ իր նախօրեին հնչեցրած հայտարարությունը, նշելով, որ իր ձևակերպումը «ոչ միանշանակ է ընկալվել կամ փորձ է արվել այն այդպիսին ներկայացնել»: Փորձ անելու մասով` ավելի լավ է չխճճես ու քեզ ավելի վատ դրության մեջ չգցես` շատ վատ մեկնաբանություն ես արել ու առանց որևէ […]

Ադրբեջանը որդեգրել է լարվածության աճի գործելակերպ՝ ոչ միայն ԼՂ–ի, այլեւ ՀՀ–ի նկատմամբ նոր ագրեսիա ծավալելու համար. ԱԳՆ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանական ապատեղեկատվության վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշվում է.«Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը տարածել է միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակ հետապնդող հերթական հաղորդագրությունը, իբրեւ թե նույն օրը ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյունը ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ անցել է Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով եւ որ իբրեւ թե նույն ճանապարհով տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ անձնակազմի […]

Այն, ինչ փորձում է անել ԱՄՆ-ն, խաղաղությունը հեշտացնելն է. ուզում ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք. Լուիս Բոնո

Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։ Լուիս Բոնոն Երևանում հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը. Ձեր առաջին այցը […]

«Իրականում ես հիանում եմ հայ կանանց համառությամբ, ուժով, անսպառ նվիրումով ու բացառիկ սկզբունքայնությամբ». Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ: «Կանայք կյանքի խորհրդանիշ են: Նրանք կյանք են տալիս ու ապրեցնում ամենաբարդ իրավիճակներում: Նրանց մեջ անսահման ուժ ու կամք կա, որը հաճախ անտեսանելի է: Իրականում ես հիանում եմ հայ կանանց համառությամբ, ուժով, անսպառ նվիրումով ու բացառիկ սկզբունքայնությամբ: Այսօր՝ մեզ համար ստեղծված այս բարդ իրավիճակում, կանայք կողք կողքի […]

«Արդեն բավական երկար ժամանակ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են և հասկանալիորեն պետք է իրենց վրա վերցնեն ավելի մեծ պատասխանատվություն». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ: «Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Այս տոնը մեզանում միշտ կարևոր է եղել, բայց հիմա կարևորում ենք առանձնակի: Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք […]

Այսօր ամենքիս պարտքն է միասնական ոգով աջակից լինել Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ժողովրդին․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի՝ Կանանց տոնի առիթով. «Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ […]

«Եթե Արցախից այս դիրքորոշումը չխմբագրեն, ապա կարձանագրվի, որ ՀՀ իշխանության առաջ մղվող` Արցախի հանձնման գործընթացը լիակատար աջակցություն ունի Արցախի իշխանությունում». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի պետնախարարը հայտարարում է, թե «ես որևէ կերպ չեմ պատկերացնում, որ երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել և հակառակը, համոզված եմ, որ Երևանը, երբ հարցը վերաբերվում է Արցախյան խնդրին, առավելապես հենվում է արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի