25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2019

Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք հաջորդ քայլը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել […]

Համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները

Հիսուս ասում է. -Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ […]

Քանդելու մոլուցքը թիրախ է վերցրել մեր արմատները՝ եկեղեցին, ընտանիքը. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է․ «ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՀԻՄՔ ԵՆ ՏԱԼԻՍ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԴՆԵԼՈւ ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ Մի քանի անգամ անդրադարձել եմ դատական իշխանության և փաստաբանական ինստիտուտի նկատմամբ գործադիր իշխանության դրսևորած վարքագծին (գործողությանը և անգործությանը)՝ ներկայացնելով մտահոգություններս: Նախկինում անդրադարձել եմ նաև այլ խնդիրներին՝ կապված Ընտանիք, Եկեղեցի և Բանակ ինստիտուտների հետ, […]

Վարչապետի գերթանկարժեք վոյաժը. 330 հազար դոլար հանուն ինչի՞

Politik-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել չարթերային թռիչքով: Հայտնի է, որ Փաշինյանը Լոս Անջելես է մեկնել Գյումրու Շիրակ օդանավակայանից: Ըստ վարչապետի ֆեյսբուքյան էջի, Գյումրիից նա մեկնել է սեպտեմբերի 21-ին ժամը 15:52:  Նորից հետևելով վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներին տեղեկանում ենք, որ նա Լոս Անջելես է հասել սեպտեմբերի 22-ին ժամը […]

Փաշինյանը, ի հեճուկս Վանեցյանի, որոշել է Սանասարյանին վերադարձնել

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործը հնարավոր է կարճվի ու նա վերադառնա համակարգ:  Մամուլը գրում է՝ ամիսներ առաջ ԱԱԾ-ն հեմոդիալիզների սարքերի հետ կապված հայտնի պատմության առնչությամբ գործ հարուցեց, արդյունքում Սանասարյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվեցին: Մամուլում գրվում էր, որ այդ գործը որոշակիորեն պայմանավորված էր Սանասարյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի լարված հարաբերություններով: Ըստ երեւույթին, Փաշինյանը, ի […]

ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին նախատեսվածից առնվազն երեք անգամ քիչ մարդ է մասնակցել

Հայաստանի վարչապետին, իր իսկ խոսքով ասած՝ համաշխարհային ժողովրդավարության Դանկոյին ընդունեց միայն Կալիֆորնիայի փոխնահանգապետը, իսկ հանրահավաքին նախատեսվածից առնվազն երեք անգամ քիչ մարդ էր մասնակցում: Եվ, սա այն Կալիֆորնիայում, որտեղ մոտ 1 միլիոն հայեր են ապրում: Ցավոք, սա է հայկական լոբբի ասվածի, ԱՄՆ-ում քվեարկող ազգությամբ հայերի ուժի և ազդեցության գնահատականը:  Ի դեպ, այս օրերին ամերիկահայ կազմակերպությունների նեկայացուցիչներն […]

Կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ողնաշարդ կջարդեմ. Փոխգնդապետի հայրը` Վայոց ձորի մարզպետին

Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի հայրը` Սամվել Մխիթարյանը սպառնաց հաշվեհարդար տեսնել Վայոց ձորի մարպետի հետ: Այսօր` սեպտեմբերի 23-ին, հոսպիտալում լրագրողնների հետ զրույցում ասաց վրդովված հայրը: Փոխանցում է News.am-ը: «Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել ու ըդեղ քեֆ ես արել, կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ու գիտեցի` մութ ու […]

Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն. հայտարարություն

Մի խումբ իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ նշված է, թե Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն։  «Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ […]

«Ձեր տաքուկ լոսերից հոս եկեք, վայելեք ձեր «փրկչին»…». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիտում եմ «Հորիզոն-Արմենիա»-ն, Լոսից, ոնց եմ ուզում էդ հավաքված մարդիկ, հաղորդավար-հաղորդավարուհիներով, երգիչ-երգչուհիներով, դերասան- եւ այլով,«դուխով» գլխաարկներով եւ անգլխարկ, վեր կենան եւ գան Հայաստան ու ապրեն նիկոլի թվում, ոնց եմ ուզում գան եւ իրենք իրենց այդ հաճույքը պատճառեն,ինչու միայն մենք վայելենք, թող գան, վայելեն, զմայլվեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի