03 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ողնաշարդ կջարդեմ. Փոխգնդապետի հայրը` Վայոց ձորի մարզպետին

Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի հայրը` Սամվել Մխիթարյանը սպառնաց հաշվեհարդար տեսնել Վայոց ձորի մարպետի հետ: Այսօր` սեպտեմբերի 23-ին, հոսպիտալում լրագրողնների հետ զրույցում ասաց վրդովված հայրը: Փոխանցում է News.am-ը:

«Մարզպետ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ դու Լեննական ես եղել ու ըդեղ քեֆ ես արել, կերած-խմածդ քթիցդ կբերեմ, ու գիտեցի` մութ ու լույս վախտով ես քեզի կգտնեմ, կարեւորը հիմա իմ տղան աչքերը բացի: Ես` Սամվել Մխիթարյանս քեզ խոսք եմ տալիս:Նրա ողնաշարը կջադեմ ես»:

Փոխգնդապետի հայրը չի հավատում, որ իր որդուն նման վիճակի է հասցրել բռուննցքի մեկ հարվածը. «Աղջիկ ջան, ոնց կարող է բռունցքի մեկ հարվածով 120 կիլոգրամանոց տղուն քցեն վար: Ընկերները գիտեն, գանգուղեղի վիրահատություն է տարել իմ տղես»:

Փոխգնդապետի հայրը վստահ չէ` մարզպետը մասնակցել է միջադեպին, սակայն վստահեցնում է, որ  եթե մի բանի մասին խոսում են, իզուր չէ:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին  ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի 28-ամյա օգնականին մեղադրանք է առաջադրվել եւ  նա կալանավորվել է:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ