13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները

Հիսուս ասում է.
-Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։

Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ Դա առիթ պիտի լինի ձեզ համար՝ վկայություն տալու իմ մասին։

Հենց այժմվանից ձեր մտքում թող լինի սա. սկզբից մի՛ մտածեք, թե ի՛նչ պատասխան պիտի տաք, որովհետև ես ձեզ կտամ պետք եղած խոսքը և իմաստությունը, որին չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Նույնիսկ ձեր ծնողները, եղբայրները, ազգականներն ու բարեկամները պիտի մատնեն ձեզ, սպանեն ձեզնից ոմանց։ Ամեն մարդ իմ պատճառով պիտի ատի ձեզ։ Բայց ձեր գլխից մի մազ անգամ չի կորչի։ Եվ ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները։

Ղուկասի ավետարան 21:12-19

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ