23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 23, 2019

Հրատապ. Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է արել. ՊԲ

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դեպքի մանրամասները ճշտվում են: […]

Ով է Սև բերդում նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանած «մեր ժամանակների հերոսը». antifake.am

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28—րդ տարեդարձի գլխավոր միջոցառումներն անցկացվում էին Գյումրիում: Բազմաթիվ միջոցառումների շարքում առանձնանում էր «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի «հերոսներն» այն անձինք էին, ովքեր, ըստ հայտարարված նպատակի՝ իրենց ուժերով ստեղծել են սեփական բիզնես և իրենց ապագան կապել Հայաստանի հետ։ Ուշագրավ է սակայն այն, որ միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկը, ձայն խնդրելով, […]

Հասանովի հոխորտանքը թողած՝ ԱԽՔ-ն զբաղված է պառակտելու, ջահելական ու շառլատանային ոճով լեզվին տալու փառատոններ կազմակերպելով

ԱԽՔ-ին չէի անդրադառնա, եթե անվտանգության խնդիր չլիներ: Փաստացի, մարդը մինչև հիմա չի հասկացել, թե ուր է հայտնվել, և ինչի համար: Եռացող տարածաշրջանային մարտահրավերները թողած, Ադրբեջանի Պաշտպանության նախարար Հասանովի հոխորտանքը թողած, զբաղված է ներքաղաքական էժանագին հայտարարություններով: Ի պաշտոնե անվտանգության խնդիրներով զբաղվելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձն ինքն է անվտանգության խնդիրներ ստեղծում: Եթե ԱԽՔ-ը զբաղված է էժան մանիպուլյացիաներով, […]

Երբ պարանոյիկը երկրի ղեկավար է: Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում նոր հետապնդողների մասին է զառանցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում ասում է, թե դատարանները ուզում են կառավարության ոտքի տակը քանդեն, եկեղեցին ուզում է կառավարության ոտքի տակը քանդի։ Վիքիպեդիան (ռուսերենը) ասում է՝ պարանոյայով տառապողները առանձնանում են անառողջ կասկածամտությամբ, պատահական իրադարձություններում թշնամիների դավեր տեսնելու հակվածությամբ, պարանոյիկին թվում է թե իր դեմ բարդ դավադրություններ են հյուսվում։ Պարանոյան ցմահ խրոնիկ վիճակ է սրման […]

Փաշինյանը չի խնայում ինքն իրեն: Գեներալի ուսադիրները՝ «աղբամանում»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը․ «Ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում […]

Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է: ՊՆ խոսնակը մեղադրում է Գագիկ Շամշյանին

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Դեռևս չպարզված հանգամանքներում վիրավորված Զինծառայող Հայկ Խաչատրյանի վիճակը ծանր է։ Հնարավորության դեպքում նրան տեղափոխելու ենք Երևան։ Ի դեպ. Վստահաբար Բաքվից ջերմ ողջույններ ստանալուց Շամշյանը միայնակ չի լինի, տարատեսակ ինֆորմատորներով կմիանաք նրան»:  Հիշեցնենք, զինվորի վիրավորման մասին առաջին տեղեկությունը հրապարակել է Գագիկ Շամշյանը: 

Մարզպետի օգնականը կալանավորվել է, իսկ փոխգնդապետը դեռ կոմայի մեջ է

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին  ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին  ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: […]

Ծայրահեղ ծանր. վիրավորված զինվորը տեսողական խնդիրեր է ունեցել եւ շատերը զարմացել են, որ նրան բանակ են տարել. SHAMSHYAN.com

Սեպտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի մարտական դիրքերից մեկում: Դեռևս անհայտ պայմաններում, առավոտյան 06:00-ից 06:30-ն ընկած ժամանակահատվածում, որովայնի մասում հրազենային վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագյուղի թաղամասի բնակիչ Հայկ Խաչատրյանը, ով բանակ էր զորակոչվել մի քանի ամիս առաջ, և ով՝ ի դեպ, տեսողական խնդիրներ է […]

Անկախության Տոնի և Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն»

Օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը, անդրադառնալով Անկախության տոնին Գյումրիում կայացած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացված բեմականացմանը, գրել է․ «Ամեն ինչից զատ՝ սա անճաշակ, անիմաստ, ոչինչ ասող, Անկախության Տոնի և մասնավորապես Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր: Խնդրեմ անհեթեթությունը նորարարության հետ չշփոթել»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված