23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյանը չի խնայում ինքն իրեն: Գեներալի ուսադիրները՝ «աղբամանում»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը․

«Ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, ըստ էության հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթակա մարմին, հայտարարություն է անում իր ղեկավարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա: Հետո իմացա, որ ծառայության կայքում է տեղադրվել այդ նյութը: Հանել են, բա ի՞նչ պիտի անեին, բա պիտի շարունակեր մնա՞լ: Սպան այդպիսի բան անի, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Վերջին անգամ էդպիսի բան արել են 1991 թվականի պուտչիստները, հասկանո՞ւմ եք չէ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ դա անարգանք է ՀՀ զինված ուժերի նկատմամբ: 

Փաստորեն, վարչապետը «աղբամանն է փորձում նետել» իր ֆավորիտ նախկին  ԱԱԾ պետին, ում բոլորովին վերջերս փաղաքշեց գեներալի ուսադիրներով : Եւ սա նրա համար, որ վերջինս համարձակվել է քննադատել իրեն: 

Ի դեպ, ԱԱԾ և ոստիկանության արդեն նախկին ղեկավարների աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհության մասին իշխանության հայտարարություններում տրամաբանական անհամապատասխանություն կա։ Դեռ երկու ամիս առաջ Փաշինյանը գեներալի կոչումներ է շնորհել եւ Արթուր Վանեցյանին, եւ Վալերիյ Օսիպյանին: Վերջինս դեռ «աղբաման չի նետվի», քանզի լուռռւմունջ է:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ