19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է Սև բերդում նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանած «մեր ժամանակների հերոսը». antifake.am

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28—րդ տարեդարձի գլխավոր միջոցառումներն անցկացվում էին Գյումրիում: Բազմաթիվ միջոցառումների շարքում առանձնանում էր «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի «հերոսներն» այն անձինք էին, ովքեր, ըստ հայտարարված նպատակի՝ իրենց ուժերով ստեղծել են սեփական բիզնես և իրենց ապագան կապել Հայաստանի հետ։

Ուշագրավ է սակայն այն, որ միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկը, ձայն խնդրելով, մոտեցավ ամբիոնին և ելույթ ունեցավ՝ նախապես ողջունելով միջոցառմանը ներկա պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որին նա դիմեց որպես «Հայաստանի Հանրապետության Արցախի մարզպետ»: «Ես էդպես եմ հասկանում»,- հավելեց նա: Ելույթը ողջունվեց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Այս «հայտարարությունը» մեծ աժիոտաժ առաջացրեց սոցցանցերում. օգտատերերը ընդգծում էին այս երևույթի անթույլատրելիությունը: Մյուս կողմից, այս «եզրույթն» օգտագործվում է հանրությանը իրենց ծայրահեղականությամբ և ահաբեկչությամբ հայտնի «Սասնա ծռեր» խմբավորման կողմից: Պատահական չէ, որ երեկվա միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավեր էր ուղարկվել խմբավորման պարագլուխ Ժիրայր Սեֆիլյանին:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ևս զերծ չի մնում Արցախի վերաբերյալ մանիպուլյատիվ հայտարարություններ անելուց, որոնցից էլ, ամենայն հավանականությամբ, ոգեշնչվել է մեր «հերոսը»:

Նշենք, որ հայտարարությունը առանձնակի ուշադրության է արժանացել «Re:public of Artsakh» և «Баграмян 26» տելեգրամյան ալիքների կողմից։ Վերջինս, բացի իշխանական քարոզչամեքենա լինելուց, օդում կախված լուրերի համաձայն կառավարվում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի կողմից։

Հաշվի առնելով այն, որ Արցախի նախագահին ՀՀ Արցախի մարզպետ անվանած և սոցցանցերում աժիոտաժ առաջացրած հայտարարության հեղինակի անունը մրցանակաբաշխության ընթացքում չի հայտարարվել, AntiFake.am-ը ուսումնասիրել է և պարզել, թե ով է այդ անձը։

Այսպիսով, այդ անձը Արտուշ Խաչատրյանն է: Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր նախագահն է և «Համայնքի զարկերակ» ԵՀԿ ղեկավարը:

«Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը զբաղվում է «վայրի ուտելի բանջարեղենի և դեղաբույսերի մթերմամբ, հավաքով և վաճառքով։ Ծրագիրը իրականացվում է համայնքում գործող «Եվրոպական Միության կողմից իրականացվող «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում:

«Սարերի բարիք»-ը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի հիմնադիրը «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ն է։

Դեռ 2017-ին «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Արտուշ Խաչատրյանը «Սարերի բարիք»-ի գործունեության մասին ասել է. «Մեր նպատակները շատ են, ծրագրերը՝ բազմազան: Առաջին քայլերը հուսադրող են, որոնք մեզ ընդարձակվելու հնարավորություն են տալիս»։ Մեկ այլ աղբյուրում էլ նշված է, որ «Սարերի բարիք» ՍՊԸ-ի շնորհիվ Վարդենիկ համայնքում բացվել են մի շարք աշխատատեղեր»:

Սակայն հետաքրքիր է, որ համաձայն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքի՝ ՍՊԸ-ն մինչ օրս որևէ վճարում չի կատարել հիմնադրամին, այսինքն՝ չունի որևէ գրանցված աշխատող։

Իսկ «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ն, համաձայն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքի, ունեցել է մինչև 6 աշխատակից, իսկ ապրիլ ամսից հետո որևէ վճարում արված չէ:

Ձեռնարկության ղեկավարը՝ Արտուշ Խաչատրյանը, բավական ակտիվ գործունեություն է ծավալում Գեղարքունիքի մարզում, կազմակերպում մի շարք գյուղատնտեսական փառատոններ:

Արտուշ Խաչատրյանն է կազմակերպել նաև «Ավելուկի փառատոնը», որին մասնակցել է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դուստրերի հետ միասին։

1569150584_լձ 

Արտուշ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ջատագովն է և անվերապահ աջակիցը, ուստի զարմանալի չէ Արտուշ Խաչատրյանի կողմից արված հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում արած հայտարարությունների ֆոնին:

Արտուշ Խաչատրյանը ժամանակին փորձել է նաև զբաղվել թաղումների կազմակերպման ծառայություններով, սակայն ներկայումս ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ