23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 13, 2019

«Who is mister Pashinyan?»

Իշխանափոխությունը Հայաստանի հանրությունը ողջունել է, անգամ՝ նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Որքան էլ զարմանալի չլինի, այսօր «նախկիններից» շատերը Փաշինյանին քննադատում են հեղափոխությանը դավաճանելու համար և կոչ են անում ավելի հստակ՝ հեղափոխական ռեֆորմներ իրականացնել։ Սա աննախադեպ երևույթ է, երբ քաղաքական խրամատների հակադիր կողմերը նույն հռետորաբանությամբ են հանդես գալիս, ու երբեմն դժվար է զատել Նիկոլ Փաշինյանի նախկին զինակիցների […]

Հորդորում ենք «Ազատություն» TV-ին պահպանել անկողմնակալ և բազմակողմանի տեղեկատվություն տարածելու սկզբունքը, ակնհայտ կողմնակալություն չդրսևորել . Մեդիապաշտպան

Մեդիա պաշտպանը հայտնում է․ ««Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնը հետևողականորեն շարունակում է ներկայացնել ռեպորտաժներ հիմնված՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտնած դիրքորոշման, ինչպես նաև՝ իշխանական տեսակետի վրա։ Սեպտեմբերի 11-ին «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հիմնական թողարկման ժամանակ ռեպորտաժ է հեռարձակվել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի և այդ ճգնաժամից ելքեր գտնելու թեմայով։ ՍԴ-ում «ստեղծված ճգնաժամից» ելքեր գտնելու համար «Ազատություն» […]

Արարատ Միրզոյանը հանկարծ հիշեց, որ ԱԺ բակը հատուկ պահպանվող տարածք է

Արարատ Միրզոյանը հանկարծ հիշեց, որ ԱԺ բակը հատուկ պահպանվող տարածք է, եւ ցուցարարները կարող են այդտեղ մուտք գործել` միայն ԱԺ նախագահի հետ համաձայնեցնելով: Ինչ լավ է, չէ՞: Ամուլսարի համար պայքարողները  պետք է Միրզոյան Արարատի համաձայնությունը վերցնեն, իսկ 11 ամիս առաջ` 2018-ի հոկտեմբերի 2-ին,  արդյո՞ք  ԱԺ դարպասները բացել տված եւ հազարավոր ցուցարարներ ԱԺ բակ կանչած Նիկոլը դա համաձայնեցրել էր ԱԺ  նախագահ Արա Բաբլոյանի հետ:, հարցնում է «Իրավունքը»: ԹԱՎՇԻՍՏՆԵՐԸ ՀԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵ՞ՐԸ Անշուշտ, մեկ տարի առաջ ԱԺ բակում լեփ-լեցուն ագրեսիվ ցուցարար լցնելը ԱԺ  նախագահի հետ համաձայնեցնելու  մասին   հարցադրումը հռետորական է:  Իհարկե, Արա Բաբլոյանի հետ որեւէ բան համաձայնեցնելը ո՛չ  Նիկոլի, ո՛չ էլ  նրա կանչած «դուխովների» ու  «դուխովկաների» մտքի ծայրով իսկ չէր անցել:  Նրանք ճիշտ, թավշյա, հեղափոխական ցուցարարներ էին, Արա  Բաբլոյանը` «հանցավոր ռեժիմի» ԱԺ նախագահ,  հետեւաբար կարելի էր ներխուժել ԱԺ բակ,  դա դադարել էր  հատուկ պահպանվող տարածք լինելուց, քանզի ՀՀԿ-ն  էր ԱԺ մեծամասնությունը: Իսկ Ամուլսարի համար եկած  ցուցարարները սխալ ցուցարարներ են… ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ Ախր, ինչպես են համարձակվել դեռ մի բան էլ գալ Երեւան, երբ Նիկոլը լայվով խնդրել էր ջերմուկցիներին  ապաշրջափակել Ամուլսարը: Քիչ է, որ չեն ապաշրջափակել, մի բան էլ եկել խորհրդարանի բակ են մտել: Ճիշտ է, ի  տարբերություն 2018-ի նիկոլական ցուցարարների, ագրեսիվ չէին, բայց,  միեւնույնն է, նրանք վատն են, քանզի  ինչպես  չեն հասկանում, որ Նիկոլի խնդրանքը հրամանի է հավասար: Իսկ ՔՊCC-ում հիմա ավելի ու ավելի  շատ են  խոսում,  որ պետք է ուժով ապաշրջափակել,  ցուցարարներին էլ ծեծել,  բանտարկել, եւ այլն, եւ այլն…  Հիմա տեսնենք` ինչ է ասում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. «Հույս ունեմ` վարչապետի խոսքը  բավականին համոզիչ էր, փաստարկված ե՛ւ բնակիչների համար, ե՛ւ բնապահպանների, ովքեր, իմանալով  ճանապարհային քարտեզն ինչպես է լինելու, պիտի որ վստահ լինեն, որ բնությանն ու բնակչությանը չի կարող այս  ճանապարհով վնաս կամ վտանգ սպառնալ: Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը  ստիպված լինի միջամտություն ցուցաբերել»: Այսինքն` Մակունցը հաստատեց, որ Նիկոլի խնդրանքը միայն անունով է խնդրանք, իսկ իրականում անառարկելի  հրամանի ուժ ունի: Եվ երբ լրագրողները հարցրին, իսկ ի՞նչ եք անելու` տանկե՞ր եք մտցնելու: Այդպիսի հարց տալը  օրինաչափ էր, քանզի ժամանակին նույն Նիկոլը խոսում էր ընդդիմությանը տանկերով ճզմելու մասին: Սակայն  Մակունցը մի բան էլ վրդովվեց. «Բացարձակ անընդունելի եմ համարում նման ձեւակերպումը, այդ գործիքակազմը  […]

Լենա Նազարյանը ոչ սկզբունքային քաղաքական գործիչ է, որն այսօր խոսում է սկզբունքայնությունից. Մեդիա պաշտպան

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի (Lena Nazaryan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 75 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 66-ը՝ չեզոք։Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի մասին դրական հոդվածներ չկան, իսկ մյուս հոդվածները հիմնականում չեզոք են։ Բացասական […]

Տիեզերքը զգուշացնող ազդանշան ուղարկեց՝ այդտեղ սեյսմիկ գոտի է: Փորձագետը դեմ է Ամուլսարի շահագործմանը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանն անդրադարձավ Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ վարչապետի հայտարարությանը: Բանախոսները մատնանշեցին Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներն ու հնարավոր վտանգները, որոնք անդառնալի կլինեն:  Մանրամասները՝ տեսանյութում

Կենտրոնական բանկը պարզաբանում է Բանկային գաղտնիքի մասին օրենքը

Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը, ասված է ՀՀ Կենտրոնական բանկի հայտարարության մեջ: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծով ընդամենը սահմանվում է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված