27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արարատ Միրզոյանը հանկարծ հիշեց, որ ԱԺ բակը հատուկ պահպանվող տարածք է

Արարատ Միրզոյանը հանկարծ հիշեց, որ ԱԺ բակը հատուկ պահպանվող տարածք է, եւ ցուցարարները կարող են այդտեղ մուտք գործել` միայն ԱԺ նախագահի հետ համաձայնեցնելով: Ինչ լավ է, չէ՞: Ամուլսարի համար պայքարողները  պետք է Միրզոյան Արարատի համաձայնությունը վերցնեն, իսկ 11 ամիս առաջ` 2018-ի հոկտեմբերի 2-ին,  արդյո՞ք  ԱԺ դարպասները բացել տված եւ հազարավոր ցուցարարներ ԱԺ բակ կանչած Նիկոլը դա համաձայնեցրել էր ԱԺ  նախագահ Արա Բաբլոյանի հետ:, հարցնում է «Իրավունքը»:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԸ ՀԱԿՎՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵ՞ՐԸ

Անշուշտ, մեկ տարի առաջ ԱԺ բակում լեփ-լեցուն ագրեսիվ ցուցարար լցնելը ԱԺ  նախագահի հետ համաձայնեցնելու  մասին   հարցադրումը հռետորական է:  Իհարկե, Արա Բաբլոյանի հետ որեւէ բան համաձայնեցնելը ո՛չ  Նիկոլի, ո՛չ էլ  նրա կանչած «դուխովների» ու  «դուխովկաների» մտքի ծայրով իսկ չէր անցել: 

Նրանք ճիշտ, թավշյա, հեղափոխական ցուցարարներ էին, Արա  Բաբլոյանը` «հանցավոր ռեժիմի» ԱԺ նախագահ,  հետեւաբար կարելի էր ներխուժել ԱԺ բակ,  դա դադարել էր  հատուկ պահպանվող տարածք լինելուց, քանզի ՀՀԿ-ն  էր ԱԺ մեծամասնությունը: Իսկ Ամուլսարի համար եկած  ցուցարարները սխալ ցուցարարներ են…

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

Ախր, ինչպես են համարձակվել դեռ մի բան էլ գալ Երեւան, երբ Նիկոլը լայվով խնդրել էր ջերմուկցիներին  ապաշրջափակել Ամուլսարը: Քիչ է, որ չեն ապաշրջափակել, մի բան էլ եկել խորհրդարանի բակ են մտել: Ճիշտ է, ի  տարբերություն 2018-ի նիկոլական ցուցարարների, ագրեսիվ չէին, բայց,  միեւնույնն է, նրանք վատն են, քանզի  ինչպես  չեն հասկանում, որ Նիկոլի խնդրանքը հրամանի է հավասար: Իսկ ՔՊCC-ում հիմա ավելի ու ավելի  շատ են  խոսում,  որ պետք է ուժով ապաշրջափակել,  ցուցարարներին էլ ծեծել,  բանտարկել, եւ այլն, եւ այլն… 

Հիմա տեսնենք` ինչ է ասում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը. «Հույս ունեմ` վարչապետի խոսքը  բավականին համոզիչ էր, փաստարկված ե՛ւ բնակիչների համար, ե՛ւ բնապահպանների, ովքեր, իմանալով  ճանապարհային քարտեզն ինչպես է լինելու, պիտի որ վստահ լինեն, որ բնությանն ու բնակչությանը չի կարող այս  ճանապարհով վնաս կամ վտանգ սպառնալ: Հույս ունեմ, որ իրավիճակը չի հասնի այն կետին, որ ոստիկանությունը  ստիպված լինի միջամտություն ցուցաբերել»:

Այսինքն` Մակունցը հաստատեց, որ Նիկոլի խնդրանքը միայն անունով է խնդրանք, իսկ իրականում անառարկելի  հրամանի ուժ ունի: Եվ երբ լրագրողները հարցրին, իսկ ի՞նչ եք անելու` տանկե՞ր եք մտցնելու: Այդպիսի հարց տալը  օրինաչափ էր, քանզի ժամանակին նույն Նիկոլը խոսում էր ընդդիմությանը տանկերով ճզմելու մասին: Սակայն  Մակունցը մի բան էլ վրդովվեց. «Բացարձակ անընդունելի եմ համարում նման ձեւակերպումը, այդ գործիքակազմը  երբեք ու երբեք չի կարող հարիր լինել ներկա կառավարությանը: Դա ընդհանրապես չի կարող քննարկվել, սա  պարզապես սադրիչ արտահայտություն է, որի կարիքը չկա»: Այսինքն` այնուամենայնիվ, դա գործիքակազմ է, որը  տեսականորեն կարող է օգտագործվել դժգոհ քաղաքացիների դեմ: Ի դեպ, ե՛ւ ջերմուկցիների ցույցերին եւ երթերին  ընդառաջ, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի դատի կապակցությամբ, ահագին ոստիկանական զորքեր էին բերվել մայրաքաղաք: 

Ըստ էության, թրաշամանուկները պատրաստ են ոստիկանական ծեծուջարդի միջոցով Ամուլսարի հարցը լուծել: Չէ՞ որ Նիկոլը արդեն պայմանավորվել է, որ այդ ոսկեբեր հանքն աշխատի, դե, ձեռքի հետ ոսկու փոշի կնստի նաեւ ընտանեկան «բարեգործական» ֆոնդերի վրա: Բայց Ամուլսարը միակ պայթյունավտանգ հարցը չէ: Այսպես, ԱԺ-ում առաջին  ընթերցմամբ ընդունեցին օրենքը գույքահարկը կտրուկ շատացնելու մասին: Կոպիտ ասած, այդ օրենքի հետեւանքով  չունեւոր մարդը չի կարողանալու պահել Երեւանի կենտրոնում գտնվող իր բնակարանը: Հիմա տեսնենք, թե ինչ է դրա  մասին ասում ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը. 

«Իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ Ազգային  Ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց  «Անշարժ  գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի  շուկայական արժեքին  մոտարկված  կադաստրային  գնահատման կարգը սահմանելու մասին», որով գույքի բազային  արժեքի որոշման իրավասությունը  տրվում է  կառավարությանը, ինչը հակասում է Սահմանադրությանը, քանի որ հարկերը սահմանվում են բացառապես օրենքով: 

Որեւէ մեկը չհերքեց հակասահմանադրականության խնդիրը` հարցի քննարկումը նախատեսելով իրականացնել մինչեւ երկրորդ ընթերցում: Այն ահռելի աշխատանքը, որը անհրաժեշտ է իրականացնել, օրենքի նախագծով  կառավարությունը պետք է իրականացնի 1,5 տարվա ընթացքում, որը փաստորեն «որոշվեց» իրականացնել երկու  շաբաթվա ընթացքում»:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ