07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Հորդորում ենք «Ազատություն» TV-ին պահպանել անկողմնակալ և բազմակողմանի տեղեկատվություն տարածելու սկզբունքը, ակնհայտ կողմնակալություն չդրսևորել . Մեդիապաշտպան

Մեդիա պաշտպանը հայտնում է․ ««Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնը հետևողականորեն շարունակում է ներկայացնել ռեպորտաժներ հիմնված՝ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտնած դիրքորոշման, ինչպես նաև՝ իշխանական տեսակետի վրա։ Սեպտեմբերի 11-ին «Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հիմնական թողարկման ժամանակ ռեպորտաժ է հեռարձակվել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի և այդ ճգնաժամից ելքեր գտնելու թեմայով։ ՍԴ-ում «ստեղծված ճգնաժամից» ելքեր գտնելու համար «Ազատություն» TV-ն ռեպորտաժում շեշտը դրել է բացառապես իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների տեսակետների վրա։ Ռեպորտաժում հարցազրույցներ են ներկայացվում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ՝ Նիկոլայ Բաղդասարյանի և Վահագն Հովակիմյանի հետ, ինչպես նաև՝ «Իմ քայլի» պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ։ Հնչում են տեսակետներ՝ «ՍԴ-ի ճգնաժամը լուծվելու է», «ունենալու ենք ՍԴ, այլ ոչ թե Հրայր Թովմասյանի կանտորա» և այլն։ Հորդորում ենք «Ազատություն» TV-ին պահպանել անկողմնակալ և բազմակողմանի տեղեկատվություն տարածելու սկզբունքը, ակնհայտ կողմնակալություն չդրսևորել և չսահմանափակվել բացառապես իշխանական պատգամավորների դիրքորոշումների ներկայացմամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ