Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով
![](https://henaran.am/wp-content/uploads/2019/09/hqdefault-2-300x225.jpg)
Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 21:10-ին, Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Այս մասին ֆեյսբուքյան էջում հաղորդում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանատունը։ Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձր երկնաքերն է: