25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 1, 2018

Մանե Թանդիլյանի ուղերձը

Տարեց մարդիկ մեր երկրի մտավոր և հոգևոր ներուժն են, այն կենսափորձի հարստությունը, որը կուտակվել է բազմադարյա պատմության ընթացքում: Այս մասին ասված է Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ուղերձում: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ամբողջ աշխարհը հոկտեմբերի 1-ը տոնում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է՝ մեկ անգամ եւս […]

Ինչու Ալիեւը գնաց պայմանավորվածության Փաշինյանի հետ

«Փաշինյան-Ալիև դուշանբեյան պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, դրական զարգացում է՝ առնվազն առաջին հայացքից ու կարճաժամկետ կտրվածքում (գլխավորապես որոշ ժամանակահատվածում կյանքերի կորստից խուսափելու համար), սակայն, ցավոք, համոզված եմ, որ Ադրբեջանը ոչ ուշ ապագայում խախտելու է այդ պայմանավորվածությունը, ինչպես խախտել է վերջին երեսուն տարվա մեջ բազմաթիվ այլ պայմանավորվածություններ (նույնիսկ փաստաթղթերով հաստատված): Ամենևին չբացառելով միջազգային ճնշման և այլ (նաև հայկական) […]

Ո՞վ չէր տեղեկացրել վարչապետին Գյումրիի օրվա մասին. խոսնակի պարզաբանումը

Միջոցառումների մասին բոլոր տեղեկությունները գալիս են արարողակարգի բաժնից: Այս մասին ասել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ով է մեղավոր եղել, որ վարչապետը տեղեկացված չի եղել Գյումրիի օրվա մասին եւ չի մեկնել Գյումրի: «Վարչապետի օրակարգը կազմվում է տարբեր գերատեսչություններից եկած տեղեկությունների հիման վրա: Միջոցառման մասին տեղեկությունները գալիս են վարչապետի արարողակարգի բաժին։ Հիմա չեմ […]

«Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Հրազդանում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ վահան Կոստանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։ Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս […]

Վանեցյանները Սերժի ժամանակ եւ Սերժից հետո. Politik.am

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հաճախ է խոսում նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսներից, որոնք պետք է ստուգվեն ու պետք է պարզվի, թե այդ բիզնեսները արդյոք կապ ունեն նախկին իշխանությունների անօրինական գործունեության հետ, գրում է Politik.am-ը:  Չնայած Վանեցյանի այս նվիրական գաղափարներին, պարզվում է նրա ընտանիքը ևս ունի բիզնեսներ, որոնց առաջընթացը և ծաղկումը կապված է նախկին […]

Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է. Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա էլ ասում են` սպասենք ժողովրդի էյֆորիկ տրամադրություններն անցնեն: Էյֆորիան քաղաքացիների մոտ վաղուց անցել է, և արտահերթ ընտրությունների հանրային պահանջը պայմանավորված է ոչ թե հուզական տրամադրություններով, այլ` պահանջատիրությամբ և խոստացված փոփոխությունները վերջապես ստանալու ցանկությամբ: Պահանջատիրությունը չի կարող ժամանակի ընթացքում քչանալ կամ անկարևոր դառնալ, և […]

Մենք պետք է մեր վճռական «ոչ»-ն ասենք ֆաշիզմի, այլատյացության և ռազմական հռետորաբանության ցանկացած դրսևորման. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի և Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը և հանդես եկել ելույթով: «ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից պատիվ ունեմ ողջունելու համաժողովի մասնակիցներին: Այս տարին հոբելյանական է ՀԱՊԿ անդամ պետությունների ժողովուրդների համար, […]

«Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս լուրջ քաղաքական կուսակցություն չի համարվում

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չգիտի, թե ինչ եղանակով են կազմակերպվելու արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ իշխանություններն էլ այս պահին չգիտեն՝ ինչպես կանցկացվեն ընտրությունները. «Իշխանությունների կամքը կա, Փաշինյանն ու իր կողմնակիցներն անկասկած ուզում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչի համար ունեն հասարակական լայն շրջանակների աջակցությունը։ Դա ցույց տվեցին երևանյան ընտրությունները, թեպետ դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի