06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն Հրազդանում հոկտեմբերի 21-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ մամուլի խոսնակ վահան Կոստանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հրազդանում սպասվող քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը։

Թույլ տվեք նշել, որ Քաղաքացիական պայմանագիրը նպատակահարմար չի գտնում պաշտպանել վերջինիս թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։

Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին»:

ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը  հայտնել է, որ Սեւակ Միքայելյանը ինքառաջադրվել է եւ իրենք չեն սատարում, քանի որ իրենց տեսլականները չեն համընկնում քաղաքի զարգացման վերաբերյալ։ Նա նշեց, որ միայն դա է պատճառը։

Կոստանյանը հայտնեց, որ Կապանում էլ իրենք առաջադրել են ՔՊ անդամ Նարեկ Բաբայանի թեկնածությունը, վարչությունն է այդպես որոշել եւ կարծում են, որ լավագույն թեկնածուն է։

«Որեւէ պարտավորվածություն չկա, որ ժամանակավոր պաշտոնակատարը պետք է թեկնածությունը առաջադրեր, նա ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար է»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդանում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի  25-ամյա որդին՝ Սեւակ Միքայելյանը, անկուսակցական Մանվել Պողոսյանը, Լեւոն Ստեփանյանը եւ Դավիթ Քոչարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ