06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վանեցյանները Սերժի ժամանակ եւ Սերժից հետո. Politik.am

ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը հաճախ է խոսում նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսներից, որոնք պետք է ստուգվեն ու պետք է պարզվի, թե այդ բիզնեսները արդյոք կապ ունեն նախկին իշխանությունների անօրինական գործունեության հետ, գրում է Politik.am-ը: 

Չնայած Վանեցյանի այս նվիրական գաղափարներին, պարզվում է նրա ընտանիքը ևս ունի բիզնեսներ, որոնց առաջընթացը և ծաղկումը կապված է նախկին իշխանությունների հետ:

Ամիսներ առաջ «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակել էր մի հոդված, որում ներկայացվում էր Վանեցյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող բիզնեսները:

«Հետք» պարբերականի այդ հոդվածից որոշակի փաստեր  ներկայացվել է ընթերցողին:

Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը

61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ:

2017-ի սեպտեմբերին Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր:

Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն եւ հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել:

Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ եւ 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ:

Ի դեպ պետք է նկատել, որ հեղափոխությունից հետո Վանեցյանի մայրը` Մարգարիտ Ազարյանը նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, ոևրպես կադրերի բաժնի պետ: Նույն պաշտոնը ինչ Սերժ Սարգսյանի աշխատակազմում:

Արթուր Վանեցյանի գործարար հայրը

Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի եւ եկամուտների տարեկան  հայտարարագիր է ներկայացրել նաեւ ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը:

Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն եւ 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաեւ «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է եւ եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաեւ շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով:

Գագիկ Վանեցյանը մասնաբաժիններ ունի նաև մի շարք ընկերություններում: «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն 100 տոկոս բաժնեմասով պատկանում է Գագիկ Վանեցյանին: «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Այս ընկերությունը Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին բազմաթիվ պետական պատվերներ է ստացել:

Ավելի վաղ՝ 2008-ի հուլիսին, Գ. Վանեցյանն իր բնակության հասցեում գրանցել էր նաեւ «Վան Օյլ Թրեյդ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն այժմ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է:  Այս ընկերությամբ նա զբաղվել է դիզվառելիքի ներկրմամբ:

Գագիկ Վանեցյանին է պատկանում «Էյ Բի Տրանս» ՍՊԸ բաժնետոմսերի 60 տոկոսը:  Երեւանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առեւտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» եւ «Մաքս պետրոլ» ընկերությունները):

Այստեղ հետաքրքիր է իմանալ, թե Սերժ Սարգսյանի իշխանության տարիրներին ինչպես է կարողացել Արթուր Վանեցյանի հոր ընկերությունը բենզին ներկրող չորս ընկերություններից մեկը լինել, եթե հավատանք իհարեկ այն պնդումներին, որ Վանեցյան ընտանիքը փոխկապակցված չի եղել Սերժ Սարգսյանի իշխանության հետ:

Լուսանկարը` Հետքի

Պետք է հիշել նաև որ բենզինի շուկան Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին մոնոպոլ էր և բենզին կարողանում էին ներկրել միայն այն գործարարները, որոնք ընկերական հարաբերություններ ունեյին Սերժ Սարգսյանի հետ:

Արթուր Վանեցյանի կինը ևս գործարար է: Նոնա վանեցյանը անցյալ տարի Երեւանի Դեմիրճյան 62 հասցեում  բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը: Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն եւ ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին:

Politik.am-ի ուսումնասիրությունները Վանեցյան ընտանիքի բիզնես հետաքրքրությունների մասով տվեցին իրենց արդյունքները: Պարզվում է Արթուր Վանեցյանի հարազատները նաև օֆշորային ընկերություններ ունեն:  The International Consortium of Investigative Journalists-ի կայքում գտնում ենք տվյալներ, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հորեղբոր` Ռոբերտ Լիպարիտի Վանեցյանի կինը` Զենֆիրա Հովհաննեսի Վանեցյանը ունի  օֆշորային կազմակերպություն: Բրիտանական օֆշորներում գրանցված Commonwealth Trust Limited ընկերությունը Արթուր Վանեցյանի հորեղբոր կնոջից բացի կապ ունի նաև Վերոնիկա Վանեցյանի հետ, ով նաև ընկերության տօրենն է: Վերոնիկա Վանեցյանի մասին մեզ չհաջողվեց հավելյալ տեղեկություններ ճշտել: Նրա մասին տեղեկություններ չկան նաև ԿԸՀ ընտրողների ռեգստրում, ինչը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ նա ՀՀ քաղաքացի չէ: Իսկ ահա Զենֆիրա Վանեցյանը իր ամուսնու` Ռոբերտ Վանեցյանը գրանցված են ԿԸՀ ընտրողների ռեգիստրում(աղբյուրը այստեղ)

Հետաքրքիր է, որ Վանեցյանի հորեղբոր կինը 79 տարեկան է ու հետաքրքիր է, թե նա այս տարիքում ինչպե՞ս է բիզնեսով զբաղվում, այն էլ օֆշորային:

Մեզ հաջողվեց նաև պարզել, որ օֆշորային այս կազմակերպությունը 2014 թվականի հունիսի 29-ին ԱՄՆ կառավարության կողմից տուգանվել է 335 հազար դոլարով (մանրամասն այստեղ):

Աղբյուրը այստեղ https://offshoreleaks.icij.org/nodes/29099

Ի դեպ այս ընկերությունը փոխկապակցված է օֆշորային մեկ այլ ընկերության հետ: Խոսքը Hill Consulting ընկերության մասին է, որի կենտրոնը գտնվում է Մոսկվա քաղաքում: Hill Consulting Ltd. “Moscow — City” Business Centre 10 Testovskaya Str., Severnaya Tower, 11th Floor, Moscow 123317, Russia:

Այս փաստերի հրապարակումից հետո կարծում ենք պետք է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը մի հետաքննություն էլ սկսի իրեցն ղեկավարի ընտանիքի անդամների մասով` պարզելու համար, թե որքանով է օրինական նման կարողության կուտակումը:

Մենք մեր կողմից գնահատականներ չենք տալիս ու կարծում ենք վարչապետ Փաշինյանը թույլ չի տա, որպեսզի իր մեջքի հետևում իր իսկ կողմից որդեգրված սկզբունքները ոտնատակ տվողներ լինեն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ