21 Օգոստոսի, Երեքշաբթի, 2018

Լուրեր: Հունիսի 5, 2018

Հեռացավ ՀՀԿ-ից

sasi-artak-600x400

Հարգելի հայրենակիցներ, Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի Հայաստանի Հանրապետության: Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր, […]

Նորերը հներից մի թեթև առանձնանում են սելֆի-լայվերով

kyureghyan-1

Երեկվանից գրում-ակնարկում էին Հայկ Կյուրեղյանի ազատման մասին: Այն, որ այդ երիտասարդը կատարած արարքին ոչ համարժեք՝ 9 տարվա ազատազրկման է դատապարտվել ու համարյա կիսով չափ պատիժը կրել էր և պետք է ազատեին՝ դա ինձ համար զարմանալի չէր /նորերի դեպքում հատկապես/: Սակայն, պարզվում է, խոսքը պատժի կրման կիսաբաց ռեժիմը բաց ռեժիմով փոխելու մասին է: Այսինքն՝ Հայկ Կյուրեղյանը […]

Արցախի հետ կապված՝ պետք է շրջահայաց լինել. ՀՀԿ

hhk-600x450

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Արցախում պետք է լինել շատ շրջահայաց: «Մեզ անհրաժեշտ է կայուն Արցախ, ցանկացած ներքաղաքական իրավիճակի լարում այնտեղ չի բխում հայության շահերից»,-այսօր կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ասաց նա՝ հավելելով, որ համամիտ է առաջին նախագահի հետ, որ այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, անթույլարելի է, որ լինի Արցախում, մանավանդ […]

ՀՀԿ-ն պատրաստ է տալ առաջարկներ Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ

հհկ խմբակցություն

ՀՀԿ-ն պատրաստ է ամենայն լրջությամբ լսել և առաջարկները, և տալ առաջարկներ, և հասնել բարեփոխված Ընտրական օրենսգրքի: Այս մասին քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ այս հարցը քննարկվել է գործադիր մարմնի կողմից: ՀՀԿ-ականը հիշեցրեց, որ իրենք բարեփոխել են Ընտրական օրենսգիրքը, այն քննարկել միջազգային կազմակերպությունների […]

«ԱԱԾ-ն ևս մեկ կոռուպցիոն բացահայտում կարող ա անել՝ մարզպետի հրահանգների հիման վրա …» . Լիսկայի ուղու ցիրկ

138204

Օգտատեր Վահան Ասատրյանն անդրադարձել է Տավուշի նորանշանակ մարզպետ Վահե Ղալումյանի հանձնարարականին՝ ըստ որի՝ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավագանիների նիստրեը ուղիղ հեռարձակվեն. «Նորանշանակ մարզպետին հարկավոր ա բացատրել, որ ինքը ՏԻՄ-երի դիրեկտրը չի, համայնքի ղեկավարների ու ավագանիների ղեկավարը չի, այլ պետական կառավարման մարմնի նշանակովի չինովնիկ, որը տվյալ հայտարարությամբ գերազանցում ա իր լիազորություններն ու իր իրավասությունից դուրս […]

Մեր հիմնական թիմը կքվեարկի դեմ. Շարմազանով (տեսանյութ)

718e162a3c496e1fb9bce29ff472772c-472x265

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որի ժամանակ կուսակցությունը քննարկել է կառավարության ծրագիրը: «ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության ծրագրի ընդունմանը, մենք անհրաժեշտ ձայները կապահովենք, որ ծրագիրն ընդունվի»,-նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Բովանդակության մասով Շարմազանովը նշեց՝ սա բավականին լայն երազանքների, ցանկությունների, բաժակաճառերի ժողովածու է, բայց ոչ կառավարության ծրագիր: «Ծրագրում չկան թվեր, […]

Այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել Ճանապարհային Ոստիկանություն

6.thumb

2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցած այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել Ճանապարհային Ոստիկանություն՝ խնդրին իրավական լուծում տալու և փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամլո ծառայությունից:     

«Գիժ ծնվում են, չեն դառնում». Լուսինե Բադալյան

lus

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Facebook-յան իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարին կից Լուսինե Բադալյանը շնորհակալություն հայտնելով կախարդական նվերի համար գրել է. «Ասում են՝ վտանգավոր են այն մարդիկ, որոնք վախ չունեն: էնպես չի, որ համաձայն չեմ ։)) գիժ ծնվում են, չեն դառնում ։)) ես անուղղելի եմ, հույսներդ կտրեք, նոր կոշիկներս էի փորձարկում)»: 

Տեսակցել տարին երեք անգամ չորս ժամով. Հայ ծնողներից Նորվեգիայում խլել են մանկահասակ որդուն

osnovniepamyatkiipraviladlyaroditeleychi_08FD35A1

Արտագնա աշխատանքի նպատակով Բուլղարիայից Ներվեգիա մեկնած Արսենյանների ընտանիքը շուրջ 6 տարի փորձում է վերադարձնել իրենց  որդուն՝ Միհրանին:  Այստեղ նրանցմեղադրել են երեխային ծեծելու մեջ՝ ծնողներից խլելով երեխային: Վերջինիս կարող է տեսնել միայն մայրը՝ տարին երեք անգամ չորս ժամով: Զույգի միակ պաշտպանն է դարձել նորվեգացի մի լրագրող: Այս մասին հղում անելով «Dnes» բուլղարական լրատվամիջոցին՝ գրում է haydzayn.am-ը:  Ինչպես աղբյուրն է փոխանցում, 2012 թ. հայազգի զույգի հարևանները ոստիկանությանը բողոք են ներկայացրել, որի արդյունքում «երեք ոստիկան ժամանել է Արսենյանների բանակարան, վերցրել երեխային, իսկ մորն էլ գետնին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի