08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Նորերը հներից մի թեթև առանձնանում են սելֆի-լայվերով

Երեկվանից գրում-ակնարկում էին Հայկ Կյուրեղյանի ազատման մասին: Այն, որ այդ երիտասարդը կատարած արարքին ոչ համարժեք՝ 9 տարվա ազատազրկման է դատապարտվել ու համարյա կիսով չափ պատիժը կրել էր և պետք է ազատեին՝ դա ինձ համար զարմանալի չէր /նորերի դեպքում հատկապես/:

Սակայն, պարզվում է, խոսքը պատժի կրման կիսաբաց ռեժիմը բաց ռեժիմով փոխելու մասին է:
Այսինքն՝ Հայկ Կյուրեղյանը կկարողանա քրեակատարողական հիմնարկից առավոտյան ժամը 8:00-ին գնալ աշխատանքի և երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ: Ուրեմն՝ լիարժեք ազատության մասին խոսք լինել չի կարող:

Հայկի նկատմամբ կիրառած «սիրո և համերաշխության» էս ֆոկուսից կարելի է պատկերացնել, թե ինչպիսի վերաբերմունք է դրսևորվելու մնացյալ քաղբանտարկյալների հանդեպ: Հին ու նոր քաղաքական աճպարարների միջև, փաստորեն, տարբերություն չկա: Ուղղակի նորերը հներից մի թեթև առանձնանում են սելֆի-լայվերով…

Կիմա Եղիազարյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ