Այդ խոսքերն այսօր ուղղված են նաև մեզ՝ աշխարհի վախճանից առաջ վերջին օրերում ապրողներիս
Եղիշե վարդապետը մարդկանց անօրենությունների հետ է կապում այժմ աշխարհում տեղի ունեցող բնության արհավիրքներն ու աղետները, ասելով. «Շրջապատող աղետներն ու թշվառությունները ցույց են տալիս, թե որքան մեծ են մարդկանց հանցանքները, որոնք արտաքնապես, ոչ թե սրտի ճշմարտությամբ են հետևում Սուրբ գրքի պատվիրաններին»: Բայց եթե լավ մտածենք, դրանց մեջ Աստծո զարմանալի երկայնամտությունը կտեսնենք, որովհետև ինչպես հիվանդություններն են ուղեկցվում ցավերով, […]