24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2018

Մանե Թանդիլյանը դադարեցնում է իր լիազորությունները նախարարի պաշտոնում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նախարարի պաշտոնում 100 օրը դեռեւս չլրացած ֆեյսբուքյան հանրագրում հայտարարեց իր լիազորությունների դադերցման մասին: «Սիրելի հայրենակիցներ, Կառավարության երեկվա նիստում քննարկվում էր պարտադիր կուտակային համակարգի ամբողջական ներդրման հարցը։ Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ […]

Անհարմար է, չի կարելի. ԲՀԿ-ն տորպեդահարում է Փաշինյանին

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է, որ  Բարեգործության մասին օրենքում կառավարության կատարած փոփոխությունները ուղղված է հենց Գագիկ Ծառուկյանի դեմ։ «Այն, որ Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության հիմնական թիրախն էր, փաստ է ու նախորդ իշխանության վերջին ՀՀԿ-ական վարչապետ Կարեն Կարապետյանը, երկնելով «Բարեգործության մասին» օրենքը, որպես թիրախ ուներ Գագիկ Ծառուկյանին: […]

Նախապատրաստվում են զորակոչի

Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն՝ նվիրված 2018թ. ամառային զորակոչի նախապատրաստական ընթացիկ աշխատանքների քննարկմանը: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը, ով ներկայացրել է զորակոչային աշխատանքների արդյունքները, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ՀՀ զինվորական կոմիսարը,  մասնավորապես, անդրադարձ է կատարել զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների աշխատանքներին, նախազորակոչային տարիքի […]

Նա եղել է Լեւոնի, Ռոբերտի, Սերժի օրոք, Նիկոլի օրոք էլ կլինի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողներին և աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Գրիգորի Հայրապետովին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանին կատարած աշխատանքի համար և Գրիգորի Հայրապետովին մաղթել հաջողություններ հետագա ծառայության ընթացքում:   «Պետական պահպանության ծառայությունը չափազանց կարևոր դեր ունի մեր երկրի անվտանգության ապահովման գործում, և կարծում եմ, […]

«Դուխով»՝ գյուղապետին կալանավորելու որոշում է կայացվել

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն և որպես դռնապահ ձևակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են:  Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական […]

Մարդկային հարաբերությունների գիծը չտանել իշխանություն-ընդդիմություն ջրբաժանով

«Աստված տա մենք մի օր հասնենք  այն  Հայաստանին, որ երազում էր Անդրանիկ Մարգարյանը, իսկ նա երազում էր,  որ  մենք լինենք համախմբված հասարակություն, ապրենք ազգային արժեքներով, երբեք գլխավորը երկրոդականից չխառնենք  եւ գլխավոր հարցերում լինենք միասին՝ անկախ նրանից , իշխանություն ենք, թե ընդդիմություն», -Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը անդրադառնալով նրա տեսլականին, Henaran.am -ին ասաց ԱԺ […]

Հայաստանի պատմության այս կարեւոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել Ձեր ու մյուս ղեկավարների հետ. ԱՄՆ դեսպանը՝ Արա Բաբլոյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների խթանման հարցում կարեւորել է  խորհրդարանականների փոխադարձ  այցերն ու կապերի ամրապնդումը: Օրենսդիր մարմնի ղեկավարը,  անդրադառնալով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին, ասել […]

Ինչո՞ւ է Փաշինյանի կառավարությունը լռում

Տեւական ժամանակ է բնապահպանները ահազանգում են՝ պահանջելով կասեցնել  Ամուլսարի շահագործման ծրագիրը: Մի քանի օր է Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները  փակված են  պահում Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հանքի շահագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հանքավայրի շահագործման դեմ հանդես եկողները պնդում են, որ հանքավայրի շահագործումը հանգեցնելու է բնապահպանական աղետի՝ վտանգելով շրջակա տարածքների բնակչության առողջությունը, հնարավոր վտանգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի