25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի պատմության այս կարեւոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել Ձեր ու մյուս ղեկավարների հետ. ԱՄՆ դեսպանը՝ Արա Բաբլոյանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, արդյունավետ է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների խթանման հարցում կարեւորել է  խորհրդարանականների փոխադարձ  այցերն ու կապերի ամրապնդումը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը,  անդրադառնալով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին, ասել է. «Աշխարհն ականատես եղավ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ  հավատարիմ է  որդեգրած սկզբունքներին ու գաղափարներին. դրա վառ ապացույցը  խնդիրների կարգավորումն էր խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով»:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին` Արա Բաբլոյանը նշել է. «Պետք է համատեղ ուժերով մշակել եւ ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի անցկացվելիք ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին եւ ընդունելի լինեն  հանրության կողմից»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի դերակատարությունը` Հայաստանի համար փոփոխությունների ժամանակահատվածում խորհրդարանական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում:

Դեսպանը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական  գործընթացների կարգավորման հանգուցալուծումը  իրավունքի գերակայության ուժով` փոխըմբռնման  մթնոլորտում:

«Հայաստանի նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը շարունակում է կարեւոր դեր ունենալ եւ Հայաստանի պատմության այս կարեւոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել Ձեր ու մյուս ղեկավարների հետ»,- ասել է Ռիչարդ Միլսը:

Զրուցակիցներն անդրադարձել են Ընտրական օրենսգրքի  բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին,  համագործակցության հեռանկարներին: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ