04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մարդկային հարաբերությունների գիծը չտանել իշխանություն-ընդդիմություն ջրբաժանով

«Աստված տա մենք մի օր հասնենք  այն  Հայաստանին, որ երազում էր Անդրանիկ Մարգարյանը, իսկ նա երազում էր,  որ  մենք լինենք համախմբված հասարակություն, ապրենք ազգային արժեքներով, երբեք գլխավորը երկրոդականից չխառնենք  եւ գլխավոր հարցերում լինենք միասին՝ անկախ նրանից , իշխանություն ենք, թե ընդդիմություն», -Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը անդրադառնալով նրա տեսլականին, Henaran.am -ին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովն ասաց, որ Անդրանիկ Մարգարյանի հետ աշխատանքի փորձը որոշիչ է եղել  իր համար:

«Անդրանիկ Մարգարյանը , լինելով դասական քաղաքական գործիչ, երբեք մարդկային հարաբերությունների գիծը չէր տանում իշխանության եւ ընդդիմության միջով, նա մարդկային հարաբերությունների գիծը տանում էր արժեքային համակարգով»,- շեշտեց Շարմազանովը՝ հավելելով, որ այս խնդիրը արդիական է նաեւ այսօր:

Հիշեցնենք, այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է: ՀՀԿ վերնախավը կուսակցության նախագահ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ