24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2018

Սուպերմարկետներում մսի գինը բարձրացավ 600 դրամով

Էսօր բոլոր սուպերմարկետներում մսի գինը բարձրացավ 600 դրամով։ Հուլիսի 1-ից անցնելով սպանդանոցային մորթի՝ գրեթե բոլոր վաճառքի կետերում կթանկանան։ Հաստատ օրենսդրական միջամտություն է պետք, որպեսզի տեղական միսը մրցունակ դառնա, այլապես ներմուծված տավարի մսի ինքնարժեքն ԱԱՀ֊վ կազմում է 2400 դրամ։ Իսկ եթե մորթ եղավ շատ, արդեն կաթնամթերքի դեֆիցիտ կունենանք։  Ասացի զգուշացնեմ։ Հարություն Մնացականյան

Աշոտյանն անհանգիստ է

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի այսօրվա հայտարարությունը Հայաստանի նոր ղեկավարության արտահայտած տեսակետների հետ կապված շատ մտահոգիչ եմ համարում։ Վերջին 15 տարվա մեջ, ինչ զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, չեմ հիշում Արցախյան հիմնախնդրին վերաբերող նման տեսակետ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պաշտոնական ներկայացուցչի կողմից։ Այսօր նաև ԱԺ֊ում եմ բարձրաձայնել խնդրի մասին։ Արցախյան հիմնախնդրի արդար […]

Ջեսիկա Ալբայի «էքսպրեսս դիետա»-ն

Ջեսիկա Ալբան լավ գիտի ինչպես կարգի բերել կազմվածքը։ Դստեր լույս աշխարհ գալուց հետո 37-ամյա դերասանուհին պետք է անհապաղ 11 կգ քաշ գցեր։ Եվ դա նրան հաջողվեց։ Դրա համար Ջեսիկան օգտագործել է «3-2-1» հատուկ դիետան։ Այն ենթադրում է 3-անգամյա սովորական սնունդ, երկու աղանդեր և մեկ լիտր ջուր։ Սակայն սննդակարգից պետք է բացառել քաղցրեղենը, ալկոհոլը, ինչպես նաև […]

Աղետի գոտու բնակիչների օթևանի հարցի լուծումը կշարունակվի

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շարունակական իրականացումը, ինչպես նաև Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 44 ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ ամրագրվել են ՀՀ 2018 թ. պետբյուջեով ծրագրի իրականացման հատկացված […]

Սպիտակ գինին հակացուցված է տղամարդկանց

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որտեղ համեմատել են մարդու օրգանիզմի վրա կարմիր և սպիտակ գինիների ազդեցությունը։ Ռումինիայի, ԱՄՆ–ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Ճապոնիայի և Հորդանանի մասնագետների տվյալների համաձայն՝ սպիտակ գինիների օգտագործումը տղամարդկանց մոտ կարող է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։ Իսկ կարմիր գինին նվազեցնում է դրա հավանականությունը։ Նման եզրահանգման գալու համար գիտնականները ավելի քան 600 հազար մարդու […]

Մենք մեղավոր չենք, որ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի պատմությունն անբաժան են. քահանա (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերում ԱՄՆ պետդեպարտամենտի հայտնած տեսակետին, որ վերաբերում է եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը դպրոցներում: Ըստ քահանայի՝ այդ մտահոգությունները նախկինում էլ են եղել, սակայն եկեղեցին նախաձեռնող կողմերից մեկն է եղել, ու, բնականաբար եկեղեցին այս առարկայի դասավանդման ջատագովն է: «Մենք մեղավոր չենք, որ հայ […]

Ելակի օգտակար հատկությունները

Դժվար է  գտնել այնպիսի մեկին, ով չի սիրում ելակ: Ելակը հոգ է տանում աչքերի տեսողության, ուղեղի նորմալ ֆունկցիայի համար, իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում է արթրիտը, հոդատապը և սրտի հիվանդությունները: Ելակի ամենօրյա օգտագործումը կանխում է քաղցկեղի բջիջների հետագա զարգացումը: Ելակի մանրաթելը, ֆոլիաթթուն և հակաօքսիդանտներն ու ֆլավոնոիդները կրճատում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Ելակի մեջ […]

Հունիսի 1. 2800-ամյա Երևանը երեխաների աչքերով

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մայրաքաղաքում կազմակերպվել են մի շարք հետաքրքիր միջոցառումներ: Դրանք անցկացվում են «Երևանյան ամառ 2018» եռամսյա ծրագրի շրջանակում և նվիրված են մայրաքաղաքի հիմնադրման հոբելյանին:  Մանուկների համար տոնական այս օրը Ազատության հրապարակը, ձևավորված ավանդույթի համաձայն, երեխաներինն էր: Հրապարակի տարածքում մանուկներն իրենց բազմերանգ կավճանկարներում պատկերել էին 2800-ամյա մայրաքաղաքը՝ արևաշող […]

Ովքեր են Աստծու առաջ արդարանում

Հիսուսը, մի քիչ առաջ գնալով, տեսավ Մատթեոս անունով մի մաքսավորի, որ նստել էր մաքսատանը՝ մաքս գանձելու։ Հիսուսն ասաց նրան. – Հետևի՛ր ինձ։ Մատթեոսը վեր կացավ և հետևեց Հիսուսին։ Եվ մինչ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, բազմաթիվ մաքսավորներ և մեղավորներ էլ եկան ու նստեցին Հիսուսի և նրա աշակերտների հետ։ Երբ փարիսեցիներն այս բանը տեսան, ասացին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի