24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 1, 2018

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությանը կառավարությունը արտոնություն տրվեց

Այսօր կառավարության որոշմամբ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը տրվեց սարքավորումների ներկրման պարագայում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն: «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Ալեքս տեքստիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու […]

Փաշինյանը հորդորեց կամավոր հայրենիք վերադարձած զորակոչիկների համար խնդիր չառաջացնել

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հիշեցրեց, որ ինքն ուղերձով դիմել էր արտերկում գտնվող զորակոչիկներին, որ վերադառնան Հայաստան և մեկնեն ժամկետային զինծառայության: Նա նշեց, որ չգիտի՝ այդ առումով ինչ ակտիվություն կլինի, բայց հորդորեց օդանավակայանում կամավոր վերադարձածներին և զորակոչվելու պատրաստակամություն հայտնածներին պատշաճ ձևակերպումներ կատարեն և նրանց համար խնդիրներ չառաջացնեն: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, […]

Հասարակությունը չի վստահում դատարաններին. Տիգրան Հայրապետյան

«Հանրությունը պետք է վստահի դատարաններին, իսկ պետական պաշտոնյաները իրենց հերթին պետք է ենթարկվեն դատարանի որոշումներին, եթե ոստիկանության պաշտոնյան արհամարհում է դատարանի որոշումը՝ մենք կրկին չենք ունենա իրավական որոշում: Դատարանի որոշումը ենթակա է կատարման հանրապետության ողջ տարածքում, թե՛ ոստիկանապետը, թե՛ վարչապետը և թե՛ նախագահը պարտավոր են ենթարկվել իրավական ուժի մեջ մտած դատական ակտին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման […]

«Իմ քայլը» շարժմանը միացած զինվորականների հարցով քննությունն ավարտին է մոտենում

««Իմ քայլը» շարժման օրերին բողոքի ակցիային միացած զինվորականների հարցով ծառայողական քննությունը մոտենում է ավարտին»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Քննության արդյունքներն արդեն ներկայացվել են Գլխավոր շտաբ, որից հետո կփոխանցվեն ինձ», – ասաց նա: Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի` իրեն ուղղված հորդորին, որ հետևողական լինի այս զինվորականներին շատ խիստ պատժելու հարցում՝ […]

Առաջիկայում կրթության և գիտության ոլորտում ևս բացահայտումներ կլինեն. նախարար (տեսանյութ)

«Առաջիկայում կրթության և գիտության ոլորտում ևս բացահայտումներ կլինեն, բացահայտումներ կլինեն, դուք կորակեք` դրանք սկանդալայի՞ն են, թե՞ ոչ: Մենք ուսումնասիրություններ ենք անում, հավանաբար նման բնույթի բացահայտումներ ևս կլինեն»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե  արդյոք բացահայտումները կլինեն սկանդալային և կոռուպցիոն: Արայիկ Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրություններ անցկացվում են […]

Նախագահն արձագանքում է Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տալու բաց նամակին

Վերջերս մի խումբ արվեստագետներ, մտավորականներ և քաղաքական գործիչներ բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին՝  Ժիրայր  Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու հարցով։ Նրանք պահանջում էին  ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի  2004 թ. ներկայացրած առաջին դիմումը համարել իրավական ուժը պահպանած և իրավապատշաճ պատասխան ակնկալող փաստաթուղթ և նրան ՀՀ քաղաքացիություն շնորհել առաջին դիմումը մերժելու օրվանից։ «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությանը՝ […]

Օրենքի դեպքում ապրանքների գներն ավելի կթանկանա՞ն (տեսանյութ)

«Խնդիրը շատ պարզ ու հասարակ է, եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է վճարեն իր հարկերն ամբողջ ծավալով, եթե ԱԱՀ-ի դաշտում է աշխատում սուպերմարկետը: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ կլինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր […]

Գաբրիել Սարգսյանը` ոսկե մեդալակիր

Մայիսի 31-ին ԱՄԷ-ում անցկացվեց շախմատի կայծակնային մրցաշար, որին մասնակցում էին տարբեր երկրների 136 շախմատիստներ: Մրցաշարի մասնակից 5 գրոսմայստերների թվում էր նաև ՀՀ շախմատի հավաքականի անդամ, Գրոսմայստերական դպրոցի հիմնադիր, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:             Մրցաշարն անցկացվեց կայծակնային շախմատի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր մասնակցին հատկացվեց 3 րոպե խաղաժամանակ՝ ամեն քայլին 2 վայրկյան հավելումով՝ սկսած 1-ին քայլից:             Գաբրիել Սարգսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի