16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Առաջիկայում կրթության և գիտության ոլորտում ևս բացահայտումներ կլինեն. նախարար (տեսանյութ)

«Առաջիկայում կրթության և գիտության ոլորտում ևս բացահայտումներ կլինեն, բացահայտումներ կլինեն, դուք կորակեք` դրանք սկանդալայի՞ն են, թե՞ ոչ: Մենք ուսումնասիրություններ ենք անում, հավանաբար նման բնույթի բացահայտումներ ևս կլինեն»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե  արդյոք բացահայտումները կլինեն սկանդալային և կոռուպցիոն:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրություններ անցկացվում են ԿԳ համակարգի գրեթե բոլոր կառույցներում, այժմ առավել ինտենսիվ` միջին մասնագիտական հաստատություններում ու դպրոցներում:

Ինչ վերաբերում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջին, ապա նախարարը նկատեց՝ նախարարությունն անկախ դատավորի դերում կլինի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ