26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այդ խոսքերն այսօր ուղղված են նաև մեզ՝ աշխարհի վախճանից առաջ վերջին օրերում ապրողներիս

Եղիշե վարդապետը մարդկանց անօրենությունների հետ է կապում այժմ աշխարհում տեղի ունեցող բնության արհավիրքներն ու աղետները, ասելով.

«Շրջապատող աղետներն ու թշվառությունները ցույց են տալիս, թե որքան մեծ են մարդկանց հանցանքները, որոնք արտաքնապես, ոչ թե սրտի ճշմարտությամբ են հետևում Սուրբ գրքի պատվիրաններին»: Բայց եթե լավ մտածենք, դրանց մեջ Աստծո զարմանալի երկայնամտությունը կտեսնենք, որովհետև ինչպես հիվանդություններն են ուղեկցվում ցավերով, որպեսզի մարդը փնտրի բուն պատճառն ու բժշկվի, այդպես էլ մեր Արարիչ Տերն է Իր Ահեղ դատաստանից առաջ որպես խրատի գավազան նեղություններով ու արհավիրքներով բացահայտում մարդկության մեղքը, որպեսզի սթափվեն ու դարձի գան դեպի կործանում տանող վիճակից, ու սիրող Հոր նման Ինքն էլ բժշկության սպեղանի է առաջարկում. որ Հիսուս Քրիստոսի առաջին քարոզչության խոսքերն են. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»: Այդ խոսքերն այսօր ուղղված են նաև մեզ՝ աշխարհի վախճանից առաջ վերջին օրերում ապրողներիս:

Մերուժան Բաբաջանյանի հանրագրից

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ