06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն պատրաստ է տալ առաջարկներ Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ

ՀՀԿ-ն պատրաստ է ամենայն լրջությամբ լսել և առաջարկները, և տալ առաջարկներ, և հասնել բարեփոխված Ընտրական օրենսգրքի: Այս մասին քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ այս հարցը քննարկվել է գործադիր մարմնի կողմից:

ՀՀԿ-ականը հիշեցրեց, որ իրենք բարեփոխել են Ընտրական օրենսգիրքը, այն քննարկել միջազգային կազմակերպությունների հետ և հույս հայտնեց, որ նոր կառավարությունն էլ իրենց նման կանի ամեն ինչ, որպեսզի հասնի բարեփոխված օրենսգրքի:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա նա նշեց, որ պատրաստ են այդ հարցը քննարկել,սակայն արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա, լինեն:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ