24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 5, 2018

Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իրհրաժարականի դիմումը: «Արմենպրես» ի հաղորդմամբ՝  Մկրտումյանն  իր հայտարարության մեջ նշել է. «Շուրջ երեսուն տարի ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, որից յոթ տարի ՀՀ  դատախազությունում՝ որպես բաժնի պետ, երեք տարի ՀՀ Ազգայինժողովում՝ որպես  իրավաբանական  ծառայության ղեկավարի  առաջին տեղակալ և  քսան տարի՝ ՀՀ վճռաբեկ  դատարանում: ՀՀ վճռաբեկ դատարանում աշխատում եմ դատարանի կազմավորման առաջին իսկ օրվանից՝ 1998 թվականի հուլիսի 8-ից. տասը տարի  պաշտոնավարել եմ որպես  ՀՀ վճռաբեկ  դատարանի  քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, տասը տարի՝ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի  նախագահ: Հայաստանի Հանրապետությունում իրականացված օրենսդրական (մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական և ՀՀ քաղաքացիական դատավարությանօրենսգրքերի, մի շարք այլ օրենքների նախագծերի  մշակում) և դատաիրավական (մասնավորապես՝ դատավորների մասնագիտացում՝ ըստ  քաղաքացիական, քրեական և վարչական ոլորտների, դատական ատյանների ֆունկցիոնալ  տարանջատման սկզբունքի ներդրում և այլն) բարեփոխումների համար արժանացելեմ ՀՀ  վաստակավոր իրավաբանի բարձր կոչմանը: Հայաստանի Հանրապետության արդարադատության  համակարգում նախադեպային իրավունքի ներդրմանև իրականացման վերաբերյալ գիտական  հետազոտության համար ինձ շնորհվել է իրավագիտության դոկտորի գիտական աստիճան: Այս տարի ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյա տարելիցն է, ինչի կապակցությամբ  սրտանց շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին ևգտնում եմ, որ ժամանակի հրամայականն է  հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքները, ուժը,   եռանդը՝նախադեպային իրավունքի և արդարադատության համակարգի հետագա զարգացման  դժվարին ու պատասխանատու գործում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ ընդունել իմ հրաժարականը և, ղեկավարվելով ՀՀ  դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 3- րդ մասի պահանջներով,  այն լուծել  հերթական  նիստում՝ իմ բացակայությամբ»:

«Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենի հայտարարությունը

Արդեն երկրորդ օրը մոտ քսան մարդ փակել են Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից և խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը: Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլև երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր:   Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում […]

Սփյուռքի նախարարը սատարե՞լ է Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

ՀՀ սփյուռքի նախարարը հերքում է լուրերը, որ ժամանակին ասել է, թե կսատարի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: «Նման հայտարարություն բերեք, ցույց տվեք, որ ես Սերժ Սարգսյանի անունը տվել եմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ անդրադառնալով 2012-ին իր ու համախոհների կողմից հիմնած կուսակցությանն ու իր հայտարարություններին: «Եղել է ընդամենը մեկ մամուլի ասուլիս, որում հայտարարվել է մեր մտադրության […]

Ողբերգական վթար Արարատում. զոհեր

հունիսի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 DC 930 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխավան ավտոճանապարհի Արտաշատի կամրջի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրափոսում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են։ Նրանց դիերը նշված հատվածից […]

Զգուշացեք սոլյարիներից

«Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը առաջինը ենթարկվում է մեր մաշկը, որը իր հերթին առաջացնում է «մելանոմա» կոչված հիվանդությունը:  Ըստ համաշխարհաին ուսումնասիրությունների՝ այս հիվանդությունը չարորակ նորագոյացությունների մեջ մոտավորապես 10% է կազմում, սակայն մահացության տեսանկյունից ցուցանիշը ավելի բարձր է՝ մինչև 80%», – կարծում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն […]

Կադրային ջարդ

Այսօր հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել Հայկ Թումանյանը, ով Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով ազատվել է Ոստիկանության Իջևանի բաժնի պետի […]

Հո մենակ «Live»-երով իրենց աշխատասենյակները ցույց տա՞լը չէ թափանցիկություն. Փաշինյանի կուսակիցները դժգոհ են. Իրատես

Պարզվում է Փաշինյանի Լոռու մարզ­պետ առաջադրելու որոշումը լոռեցիների սր­տով չէ: Ավելին վերջինիս կուսակցության անդամները նեղսրտել են, թե ինչու է վարչա­պետը, առանց իրենց հետ քննարկելու ու հա­մաձայնեցնելու նման որոշում ընդունել: «Չհասկացանք, թե ինչու մարզպետների ընտրությունը գաղտնի պահվեց: Ասում էին, թե ամեն ինչ թափանցիկ է լինելու, բայց տե­սանք ինչքանով էր թափանցիկ: Հո մենակ «Live»-երով իրենց աշխատասենյակները ցույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի