28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Զգուշացեք սոլյարիներից

«Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը առաջինը ենթարկվում է մեր մաշկը, որը իր հերթին առաջացնում է «մելանոմա» կոչված հիվանդությունը:  Ըստ համաշխարհաին ուսումնասիրությունների՝ այս հիվանդությունը չարորակ նորագոյացությունների մեջ մոտավորապես 10% է կազմում, սակայն մահացության տեսանկյունից ցուցանիշը ավելի բարձր է՝ մինչև 80%», – կարծում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը: Առողջապահության նախարարության տվյալներով  վերջին շրջանում «մելանոմա» հիվանդության  աճ է գրանցվել: 

Ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար՝ մասնագետը խորհուրդ տվեց  ամռան օրերին ժամը 11-17 ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Ռուբեն Գրիգորյանի խոսքով՝ առողջության վրա բացասաբար են  ազդում նաև սոլյարիները.  «Օզոնային շերտի հասցրած  վնասներից է նաև աչքի կատարակտան: Ուլտրամաուշակագույն ճառագայթների չափավոր քանակի դեպքում մարդկանց մոտ նկատվում է ակտիվություն, իմունային համակարգի բարձրացում, սակայն երբ այդ քանակը գերակշռում է, հիվանդությունները անխուսափելի են դառնում»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ