24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հո մենակ «Live»-երով իրենց աշխատասենյակները ցույց տա՞լը չէ թափանցիկություն. Փաշինյանի կուսակիցները դժգոհ են. Իրատես

Պարզվում է Փաշինյանի Լոռու մարզ­պետ առաջադրելու որոշումը լոռեցիների սր­տով չէ: Ավելին վերջինիս կուսակցության անդամները նեղսրտել են, թե ինչու է վարչա­պետը, առանց իրենց հետ քննարկելու ու հա­մաձայնեցնելու նման որոշում ընդունել:

«Չհասկացանք, թե ինչու մարզպետների ընտրությունը գաղտնի պահվեց: Ասում էին, թե ամեն ինչ թափանցիկ է լինելու, բայց տե­սանք ինչքանով էր թափանցիկ: Հո մենակ «Live»-երով իրենց աշխատասենյակները ցույց տա՞լը չէ թափանցիկություն: Նրանք պարտավոր էին ժողովրդի հետ հաշվի նս­տել, քանի որ մենք ենք նրան ընտրել ու պաշ­տոն տվել»,- փոխանցեց մարզպետի հավանական թեկնածու Արամ Խաչատրյանի համակիրը:

Նա ասաց նաև, որ իրենց թեկնածուի ու նորանշանակ մարզպետի միջև աթոռակռվի հարց չկա, ուղղակի խստագույնս ազդվել են Փաշինյանի ու կառավարության այն քաղա­քականությունից, որ հաշվի չեն նստել ժո­ղովրդի կարծիքի հետ:

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ