24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տեսակցել տարին երեք անգամ չորս ժամով. Հայ ծնողներից Նորվեգիայում խլել են մանկահասակ որդուն

Արտագնա աշխատանքի նպատակով Բուլղարիայից Ներվեգիա մեկնած Արսենյանների ընտանիքը շուրջ 6 տարի փորձում է վերադարձնել իրենց  որդուն՝ Միհրանին:  Այստեղ նրանցմեղադրել են երեխային ծեծելու մեջ՝ ծնողներից խլելով երեխային: Վերջինիս կարող է տեսնել միայն մայրը՝ տարին երեք անգամ չորս ժամով: Զույգի միակ պաշտպանն է դարձել նորվեգացի մի լրագրող: Այս մասին հղում անելով «Dnes» բուլղարական լրատվամիջոցին՝ գրում է haydzayn.am-ը: 

Ինչպես աղբյուրն է փոխանցում, 2012 թ. հայազգի զույգի հարևանները ոստիկանությանը բողոք են ներկայացրել, որի արդյունքում «երեք ոստիկան ժամանել է Արսենյանների բանակարան, վերցրել երեխային, իսկ մորն էլ գետնին գցել»:

Երեք ամիս Էմիլիա և Թոռնիկ Արսենյանները չեն տեսել իրենց երկուամյա որդուն, չեն իմացել նրա գտնվելու վայրը: Այնուհետև կարճատև հանդիպում են  ունեցել սոցիալական ծառայողների  ներկայությամբ, որից հետո մեկ տարի արգելվել է տեսնել երեխային:  Վեցամսվա ընթացքում մայրը  սրտի և գլխուղեղի կաթված է ստացել:

Այժմ Արսենյաններն աշխատում են Գերմանիայում, քանի որ երեխայի հայրը հինգ տարի չի կարող մուտք գործել Նորվեգիան, հետևաբար, չի էլ կարող տեսնել որդուն:

Այս հարցով զբաղվող լրագրող Ռունե Ֆարդալը նշում է, որ շատ հաճախ սոցիալական ծառայությունները մեղադրում են ծնողներին երեխաների հետ վատ վարվելու մեջ: Ըստ լրագրողի՝ սոցիալական ծառայությունները ոչ թե մեղադրում են ծնողներին թմրամոլ լինելու կամ երեխաներին ծեծելու մեջ, այլև հիմնականում  երեխաների հանդեպ բավարար հոգատար վերաբերմունք չցուցաբերելու մեջ: Օրինակ, որ ծնող-երեխա հարաբերություններում բավարար չէ տեսողական կոնտակտը կամ երեխան պատռվածտաբատ է կրում:

Հայազգի ծնողները պատրաստվում են իրենց որդու համար պայքարել Ստրասբուրգում: Տարբեր  ընտանիքներից նմանատիպ պահանջներն արդեն շատ են:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ