15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

Իսկ համոզվա՞ծ եք, որ ընդդիմությունը էդ խաղը խաղում է․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի քանի տեղ կարդացի, լսեցի, որ դրա «անկեղծ» հայտարարություններից ու հաթաթաներից հետո գնդակը ընդդիմության դաշտում է։
Ի՞րոք։
Եթե գնդակի մասին է խոսքը, համոզվա՞ծ եք, որ խաղը գնդակով է, ֆուտբոլ կամ վոյեբոլ։
Իսկ համոզվա՞ծ եք, որ ընդդիմությունը էդ խաղը խաղում է։ Գուցե ոչ մի խաղ էլ չի խաղում, զուտ, դրա ասածները շան տեղ չի դնում։
Լավ, եթե ասում եք գնդակ, ուրեմն՝ գնդակ, ըստ այդմ, մեկ հարց եւս՝ գուցե խաղը գոլֆ է ու գնդակը ընկել է խորը փոսի մեջ, հանող չկա։
Կամ, խաղացողն իր փայտիկով այնքան հեռու է հարվածել, որ էդ «գնդակը» անտառում կորել է ու գտնել հնարավոր չէ։
Կամ, գուցե խաղը ռագբի է, ու մեկը գնդակը դրել թեւի տակ ու փախել է։
Զուտ հռետորական հարց՝ իսկ խաղ կա՞։
Գուցե խաղ չկա։
Իսկ հնարա՞վոր է, որ խաղը ամենեւին էլ գնդակով չէ։
Գուցե խոսքը բռնոցի-պպզոցիի մասի՞ն է»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ